Ա. Դավանաբանական շեղումներ
Վազգեն Սարգսյանին Սուրբ Հոգին ոչնչացրեց: Դա Աստծո հրաշքն էր:
Հայտարարությունը հակառակ է Քրիստոնեական Սուրբ Եկեղեցու դավանաբանությանը: Սուրբ Հոգին մխիթարիչ է (Հովհ. 14.25), զորություն, շնորհներ պարգևող է (Գործք 1., ներշնչող է, կենդանարար, ազատիչ և ոչ պատժող, ոչ բռնադատող (Սուրբ Գրիգոր Տաթևացի): Ըստ հավատո հանգանակի Սուրբ Հոգին անեղն եւ կատարյալ է, ինչը բացառում է, թե Սուրբ Հոգին կարող է մարդասպան լինել: