Կուզենք, որ մեր իշխանություններն իրոք ցանկանան Քրիստոսին նմանվել․ և ոչ միայն խոսքով

  • 21/11/2019
  • Անուշ Դաշտենց

hraparak.am

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»։ Վարչապետի և Հիսուսի զուգահեռների մասին զրուցել ենք Օձունի վանքի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ։

-Տեր Վրթանես, հետևե՞լ եք Նիկոլ Փաշինյանի Միլանում ելույթին։ Տպավորություն չունեի՞ք, որ փորձեց իրեն համեմատել Հիսուսի հետ։

-Ճիշտն ասած, մենք բոլորս էլ պետք է ձգտենք նմանությանը Հիսուս Քրիստոսին։ Պողոս Առաքյալն ինքն էլ ասում էր՝«Ես նայում եմ հավատքի զորագլխին՝ որպես Քրիստոսի»։

Ամբողջական տեքստ