Մայր աթոռը բոլորին հրավիրում է մասնակցելու մատուցվող աղոթքներին։
Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Թող Տերը զորավիգ լինի և Իր օրհնության ներքո պահպանի մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս»,– նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։