Վանա լճում գտնվող եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելու նպատակով Թուրքիա են մեկնել մոտ 3 հազար հավատացյալ հայեր Հայաստանից, Թուրքիայից և Եվրոպայի երկրներից:
ՀՀ եռագույնով զբոսաշրջիկներին թույլ չեն տվել մտնել Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցի։ Այս մասին հայտնում է Ihlas Haber Ajansı պարբերականը:
3 տարվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 9-ին եկեղեցում պատարագ է մատուցվել, և այդ կապակցությամբ խստացրել են անվտանգության միջոցները: