Հայկական եկեղեցին սկանդալի կիզակետում է. վրացի իրավաբանները Վրաստանի պատրիարքարանի դե՞մ են

  • 28/03/2018
  • Լաուրա Սարգսյան

armeniasputnik.am

Պատմաճարտարապետական փորձաքննության արդյունքներն ապացուցում են, որ Թանդոյանցի եկեղեցին մինչև ԽՍՀՄ-ի կազմավորումը Հայ առաքելական եկեղեցուն էր պատկանում։

Վրացի փաստաբանները շարունակում են վիճաբանել վրացական ուղղափառ եկեղեցու հետ` պնդելով, որ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին միշտ Հայ առաքելական եկեղեցուն է պատկանել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանում հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) ներկայացուցիչ Մակո Խավտաձեն։

Այսօր Թբիլիսիում Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի (TDI) իրավաբաններն ու մարդու իրավունքների և մոնիթորինգի ուսումնասիրության կենտրոնի (EMC) փորձագետները հասարակական քննարկում են կազմակերպել` դիվանագետների, ոչ կառավարական կազմակերպությունների ու կրոնական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման ժամանակ նյութեր են ներկայացվել, որ Թանդոյանց եկեղեցին Հայ առաքելական եկեղեցուն է պատկանում։

Ամբողջական տեքստ