sputniknews.ru
Իսրայելի մի քանի քաղաքապետարաններ եկեղեցիներից պահանջել են վճարել գույքահարկերը` զգուշացնելով, որ չվճարելու դեպքում դատական հետապնդում կսկսվի։
Քրիստոնեական խոշորագույն եկեղեցիների առաջնորդները իսրայելական իշխանություններին մեղադրել են երկրում քրիստոնյաների դեմ համակարգված հարձակման մեջ, որը դրսևորվել է հարկային վարույթ հարուցելով։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press» գործակալությունը` հղում անելով Երուսաղեմի հայոց պատրիարքության ու հունական ուղղափառ եկեղեցու հայտարարությանը։
Ըստ հայտարարության՝ այդ քայլը խաթարում է դարավոր ստատուս քվոն և արտացոլում է Սուրբ հողում քրիստոնյաների հանդեպ աճող անհանդուրժողականությունը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված նամակում քրիստոնեական հիմնական դավանանքների ղեկավարները հայտարարել են, որ Իսրայելի 4 քաղաքապետարաններ (Թել Ավիվ, Ռամլա, Նազարեթ և Երուսաղեմ) վերջերս նամակներ են ուղարկել եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներին` նախազգուշացնելով հարկեր չվճարելու դեպքում դատական հետապնդման մասին։