«Հարցեր կան, որոնք պատասխանի են սպասում». Արամ Ա–ն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

  • 09/08/2021

armeniasputnik.am

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն աղոթում է Աստծուն, որ իմաստություն ու կորով պարգևի վարչապետին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նրա ուղերձը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայ ժողովրդի ու Հայաստանի պատմության վճռական շրջանում դուք վերստին ստանձնում եք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտոնը: Պաշտոն, որ սովորական իմաստով դիրք ու պատիվ չէ, այլ իր էությամբ ու նպատակով հայրենակերտման առաքելություն։ Այսօր, ինչպես գիտեք, մեր հայրենիքը լուրջ տագնապներով է շրջապատված՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Պետականության հիմքերը վտանգված են: Հայաստանի ու Արցախի ժողովրդի կյանքում հուսախաբություն ու անորոշություն է տիրում: Հետևաբար ժողովուրդը սպասում է, որ դուք հայրենիքի վերականգնման ու վերածաղկման առաքելության լծվեք բարձրագույն աստիճանի նպատակասլաց պատասխանատվությամբ ու հանձնառությամբ»,– գրել է Արամ Ա–ն։

Ամբողջական տեքստ