Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման

  • 27/04/2023

armeniasputnik.am

Ֆրանցիսկոս Պապը խոսել է նաև «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում այսօր կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում Գրիգոր Նարեկացուն անվանել է համընդհանուր համերաշխության թարգման, տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։
Ֆրանցիսկոս Պապը խոսել է նաև «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին։
«Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է»,–ասել է Հռոմի պապը։
Նա նաև հիշեցրել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրել է Նարեկի վանքում, ուր սովորել է ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորել թե հայ գրականության, և թե հայ հոգևոր ժառանգությունը։

Ամբողջական տեքստ