Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ Պաշտպանության նախարարությանը և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ էքսկավատորները գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով: