Հումանիտար օգնությունն Արցախ է ուղարկվել Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը 300 տոննա օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Ամենայն հայոց հայրապետի անմիջական միջնորդությամբ և ջանքերով հնարավորություն է ստեղծվել 300 տոննայի չափով առաջին անհրաժեշտության սնունդ և մանկական կեր ուղարկել Արցախ»,– ասված է հաղորդագրությունում։