a1plus.am (28.06.2018)
Արցախի ներքաղաքական խնդիրները Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին այնքան չեն մտահոգում. «Աստված բարին անի, դրանք բոլորը կլուծվեն»:
Արցախում մայիսից սկսած բողոքի ցույցերի շարժառիթը, ըստ Արցախի հոգեւոր առաջնորդի, ոչ այնքան քաղաքական հարցերն են, որքան մարդկանց՝ լավ ապրելու անընդհատ ձգտումը, խնդիր, որը հատուկ է անգամ ամենազարգացած երկրներին.
«Մեկը հեռուստացույց չունի, մեկը սառնարան չունի, մեկը՝ գարաժ չունի: Միշտ էդ պրոբլեմը լինելու է: Ֆրանսիան, որ Ֆրանսիա է՝ 40 տոկոսը սոցիալական խնդիրներ են: Ուր մնաց 25 տարեկան պստիկ հանրապետությունը, պատերազմից նոր դուրս եկած, նոր դեռ կիսապատերազմի մեջ, շրջափակման մեջ սոցիալական խնդիրներ չունենանք»: