Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է. Չավուշօղլուն ընդունել է հայ հոգևորականներին

  • 09/06/2022

armeniasputnik.am

Թուրք պաշտոնյան նշել է, որ շարունակելու են երկխոսությունն ու շփումները հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ու Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։
Այս մասին հայտնում է Չավուշօղլուի թվիթերյան պաշտոնական էջը։
«Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է։ Մենք կշարունակենք մեր երկխոսությունն ու շփումները հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ»,– գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ամբողջական տեքստ