Ուկրաինայի հայկական եկեղեցիներում սումգայիթյան ջարդերի 35-ամյա տարելիցի կապակցությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը, հայտնում է Analitikaua.net- ը:
Տեր Կարապետ Ղարիբյանը հրատարակությանը հայտնել է, որ, ժամերգությունները տեղի են ունեցել երկրի բոլոր հայկական եկեղեցիներում:
Կիեւում ժամերգությունը տեղի է ունեցել Սրբոց Նահատակաց մատուռում, այն անցկացրել են Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը եւ Տեր Արտաշես Հակոբյանը:
Ինչպես հայտնի է՝ 1988-ի փետրվարի 29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը հանգեցրել են տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների: