Պատասխանատուն եւ մեղավորը այսօրվա վարչախումբն է, երկիրը դարձրել են մահվան հովիտ. Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

  • 20/01/2023

iravunk.com

«Նախ ցավակցում եմ զոհված զինվորների ընտանիքներին եւ մեզ բոլորիս, զորակցությունս եմ հայտնում ընտանիքներին եւ աղոթքս` ՏՂԱՆԵՐԻ հոգիների խաղաղության համար: Որ մենք այսքան անփույթ ու անտարբեր գտնվեցինք իրենց եւ նաեւ իրենց ծառայության նկատմամբ: Բնականաբար, պատասխանատուն եւ մեղավորը այսօրվա վարչախումբն է, ուրիշ արդարացում գոյություն չունի: Զոհված տղաների մեջ կան նաեւ մեր հովվական խնամքի տակ գտնվող երկու զինվորներ, որոնց առաջիկա օրերին գլխահակ կերպով հանձնելու ենք Աստծուն»-անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում արյված 15 զինվորների կյանքի համար պատասխանատվություն կրողներին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ընդգծելով.

– Պատերազմից 2-2.5 տարի է անցել, բայց վստահ եմ մյուս բոլոր սահմանային դիրքերի պատկերն էլ ոչնչով չի տարբերվելու այն պատկերից, որին մենք երեկ ականատես եղանք: Իրենք պարզապես ժամանակն ու միջոցները ծախսում են խրախճանքերի, սեփական մարմինների (-նկատելիորեն ընդլայնվել են իրենց մարմնի չափերը ինչպես տեսնում եք), հաճույքների, ճոխ մեքենանների վրա, բայց ոչ երբեք երկրի անվտանգության երաշխավոր եւ մեր ընտանիքների զավակ զինվորների կամ սպաների ծառայության պայմանների ապահովելու համար։ Ուրիշ տեղ մեղավորներ փնտրել պետք չէ, երեկ` դեպքից ժամեր անց արդեն խոսում էին, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը` շատ հետաքրքիր է այդ ինչպե՞ս է տեղի ունեցել, ո՞վ է նրանց պատմել:

Ամբողջական տեքստ