Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորին ընդառաջ՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա՝ Տ․Արիստակես քհն․ Հովհաննիսյանը (Եկատերինբուրգ, Տ․Սեբեոս քհն․Ղալաչյանը (իժնի Նովգորոդ) եւ Տ․ Աշոտ քհն․Ղազարյանը (Դոնի Ռոստով) մեկնեցին Արցախ՝ առաջնագծում հայրենյաց պաշտպանության համար կռվող հայ մարտիկներին քաջալերելու եւ ոգեչնչելու։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի մամլո դիվանից: