Լիտվան Եվրամիությանն առաջարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ներառել ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ պայմանավորված Ուկրաինայի հանգամանքով։ Այս մասին հայտնում է 15min.lt պորտալը՝ հղում անելով արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին։
«Այո, կա նման առաջարկ՝ պատրիարք Կիրիլին ընդգրկելու ԵՄ պատժամիջոցների ցուցակում, բայց հիմա դեռ քննարկումներ են ընթանում՝ ընդհանուր համաձայնության շուրջ , մենք վերջնական որոշում չունենք, արդյոք հնարավոր կլինի դա անել, թե ոչ»,- ասել է Լանդսբերգիսն իր խոսքում։