«Սա ճանապարհ է, որը տանելու է Պոլսո պատրիարքության կործանման» (Տեսանյութ)

  • 09/11/2019

iravunk.com

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս կայացավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն` ընդլայնված կազմով: Առաջին անգամ ԳՀԽ ժողովին մասնակցում էր նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը զեկույց է ներկայացրել Պատրիարքարանին առնչվող հարցերի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ: Առաջիկա պատրիարքական ընտրությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

«ՍՐԱՆՈՎ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՐԳԸ»

– Պարոն Մելքոնյան, ի վերջո, ինչո՞վ կարող է ավարտվել Պոլսո պատրիարքի ընտրության թնջուկը: Ունենալո՞ւ ենք պատրիարք, կարողանալո՞ւ ենք պահպանել մեր դիրքերը, թե՞ այդուհանդերձ, պատրիարքին կնշանակի Թուրքիայի նախագահ Էրդողանը:

– Ցավոք, մեր դիրքերը չենք կարողանալու պահպանել, որովհետեւ հայկական որոշ շրջանակներ այս խաղի մի մասն են կազմում, երբեմն` ակտիվ համագործակցելով թուրքերի հետ: Այս թնջուկը հանգուցալուծվելու է դեկտեմբերի սկզբին, քանի որ այդ ժամանակ է նախատեսվում պատրիարքական ընտրություններ:

Ամբողջական տեքստ