ՍԻՄ կուսակցության հայտարարությունը` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

  • 16/07/2018

iravunk.com

Սահմանադրական Իրավունք Միությունը» խորապես անհանգստացած է եւ խստորեն դատապարտում է վերջին շրջանում տեղի ունեցող հարձակումները Հայոց Վեհափառի դեմ, համարելով դրանք հարվածներ Հայ Առաքելական Եկեղեցուն: Մենք չենք քննարկում անձերի խնդիրը, քանի որ թիրախավորում է եկեղեցական ամբողջ ինստիտուտը: ՍԻՄ կուսկցությունը այս ընթացքը դիտում է որպես ազգակործան նպատակներ ունեցող գործողություններ, որոնց վերջնական նպատակն է զրկել հայ ժողովրդին իր հոգեւոր եւ ոգեղեն ինքնիշխանությունից, որը մեր ժողովուրդը պահպանել է հազարամյակներ շարունակ: Սա նաեւ ընկալում ենք որպես նպատակաուղղված հարված հայ ժողովրդի արժեքների համակարգին, այդ թվում` հեռակա ստոր նպատակներով, որոնց մեջ է հայ ավանդական ընտանիքի ոչնչացումը: Սա նաեւ հարված է աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին, որի ապահովման հիմնական ինստիտուտներից մեկն է Հայ Առաքելական եկեղեցին:

Ամբողջական տեքստ