Սիրիայում երկրաշարժից վնասվել է Եագուպիէ գյուղ հայկական եկեղեցին. Արձագանքել է Արամ Ա-ն

  • 10/02/2023

news.am

Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժել է նաև Սիրիայի հյուսիսում գտնվող հայկական Եագուպիէ գյուղը։ Այնտեղ կան ավերածություններ, վնասվել է նաև հայկական Ս. Աննա եկեղեցին։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը խորը ցավով տեղեկացել է Եագուպիէ գյուղի ավերակների մասին։ Ս. Աննան պատմական եկեղեցի լինելով՝ մեր ժողովրդի համար դարձել էր ուխտատեղի։

Կաթողիկոսարանի հաղորդմամբ, Վեհափառ հայրապետը կապ է հաստատել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպիսկոպոս Աշգարյանի և համայնքային պատասխանատուների հետ, մանրամասն տեղեկացել երկրաշարժից հետո դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի զավակաների վիճակի մասին։

Ամբողջական տեքստ