Սուրբ Ծննդյան տոնը չպետք է աղճատվի չգիտության արդյունքում. Ասողիկ աբեղա Կարապետյան

  • 03/11/2021

iravunk.com

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կառավարության ներկայացրած և ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվել է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր և, մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՄԻ ԱՂՃԱՏԵՔ ՏԵՐՈՒՆԻ ՏՈՆԸ

Մեկընդմիշտ ամեն ոք, մանավանդ իշխանավոր անձինք, պետք է ըմբռնեն, որ Եկեղեցին ու Պետությունն իրարից անջատ չեն. միմյանցից զատված են աշխարհիկ և հոգևոր իշխանությունները: Պետությունն այն տունն է, որի ներքո կան և գործում են Ազգն ու ազգային կառույցները: Հետևաբար, երբ իշխանությունները ցանկանում են Պետության համար որևէ կարգ և օրենք սահմանան՝ պարտավոր են լսելու Պետության ազգային կառույցների խոսքը և հաշվի նստելու նրանց հետ, ի մասնավորի՝ ազգային միեղեն հոգևոր ինստիտուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Ամբողջական տեքստ