Ստամբուլյան կոնվենցիայի տողատակերում կան մշուշապատ ակնարկներ, որոնք խորթ են հայ ընտանիքի մեր պատկերացմանը․ Արամ Ա

  • 19/08/2019

tert.am

Ն․Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա կաթողիկոսը, խոսելով հայ ընտանիքի հոգևոր, բարոյական ու ազգային արժեքները պահելու հրամայականի մասին, անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային։

Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Կաթողիկոսն ընդգծել է, որ որպես կաթողիկոս դեմ է հայ ընտանիքի, նրա արժեքների ինքնության ու կոչման ուղղակի կամ անուղղակի վնաս հասցնող որևէ փաստաթղթի։

«Նման զգայուն բնույթ և բազմակողմանի երեսներ ունեցող փաստաթղթերը կամ խնդիրները, որոնք կարող են համահայկական հետևանքներ ունենալ, պետք է համահայկական մասնակցությամբ, վերլուծական և իրապաշտ մոտեցմամբ լրջորեն քննարկվեն։ Այլապես զգացական, միակողմանի ու տեսական մոտեցումները մեզ կարող են սխալ ուղղությամբ առաջնորդել»,-ասել է վեհափառը։

Ամբողջական տեքստ