«Սրբազան Հայաստան» մշակութային կենտրոնը նախատեսում է բողոք ներկայացնել Little Big խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինի դեմ

  • 09/08/2023

news.am

Սրբազան Հայաստան» մշակութային կենտրոնը նախատեսում է տեղի գլխավոր դատախազություն բողոք ներկայացնել Little Big խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինի դեմ, տեղեկացրել է aif.ru-ն։

«Մի քանի ամիս առաջ այդ մարդը Սուրբ Ծննդյան օրը հոգեւորականի հանդերձ էր հագել, անարգել քրսիտոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես սքեյթբորդ՝ դրանով իսկ անարգելով քրիստոնեական արժեքներն ու վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացումները»,- նշվել է բողոք ներկայացնողների հաղորդագրությունում։

Նրանք նախատեսում են բողոքը ներկայացնել օգոստոսի 9-ին, իսկ Little Big-ի գալիք համերգը Երեւանում նախատեսված է օգոստոսի 12-ին։

Հունվարին Պրուսիկինը, որը տեղափոխվել էր ԱՄՆ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո, տեսանյութ է տեղադրել, որտեղ սահում է սքեյդբորդով, որը կաթոլիկական խաչի տեսք ունի։ Ռուսաստանում այդ տեսանյութին արձագանքել է գերապատիվ Ֆյոդորի տաճարի ավագերեց քահանա Դմիտրի Լինը։

Ամբողջական տեքստ