Սփյուռքի ձայնը

  • 15/01/2023
  • Նաիրա Վանյան

hraparak.am

Արամ Ա.-ին կհաջողվի՞ համախմբել սփյուռքը

Վերջին շրջանում, հատկապես Արցախի շրջափակումից ի վեր, բավականին քաղաքական ակտիվություն է ցուցաբերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսը, ով հանդես է գալիս քաղաքական տարբեր հայտարարություններով ու նախաձեռնություններով: Կաթողիկոսը 2023թ-ը հռչակեց «Սփյուռքի տարի»՝ նպատակ ունենալով համախմբել ողջ սփյուռքը: Ինչ խոսք՝ շատ կարեւոր նախաձեռնություն է: Ինչպես գիտենք, համախմբում պետք է իրականանար նաև Հայաստանի Մայր աթոռում՝ Գարեգին Բ-ի մասնակցությամբ. պետք է հանդիպեին ՀՀ եւ Արցախի բոլոր նախկին ու ներկա նախագահները, Նիկոլ Փաշինյանը: Բայց, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե բոլորը պետք է համախմբվեն Փաշինյանի շուրջ, հօդս ցնդեցրեց բոլոր հեռանկարները, թե հանդիպումը կարող է արդյունավետ լինել եւ երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից: Փաշինյանի շուրջ համախմբումը նշանակում է համախմբվել պարտության, նահանջի ու նվաստացման շուրջ: Հայաստանում համախմբումը չիրականացավ:

Ամբողջական տեքստ