Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Հանդիպման օրակարգում եղել է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան:
-Սրբազա՛ն Հայր, Դուք հանդիպում եք ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Ի՞նչ հարցեր էին օրակարգում, և արդյոք անդրադարձ եղա՞վ Թանդոյանց եկեղեցուն, որին նախկին կարգավիճակին վերադարձնելու համար Թբիլիսիի քաղաքային դատարան Վիրահայոց թեմը հայց է ներկայացրել: