Վրթանես սրբազանին ադրբեջանցիները արգելել են մտնել Դադիվանք

  • 27/04/2021

hraparak.am

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանին կիրակի օրը ադրբեջանցիները արգելել են մուտք գործել Դադիվանք։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Վրթանես սրբազանը․

«Այո, ճիշտ է։ Ըստ իրենց՝ պատճառը համավարակն է, բայց իրենցից ոչ ոք ոչ դիմակ էր դնում, ոչ էլ պարզաբանում տվեցին, առանց որևէ մի բանի մեզ հետ տվեցին, ասացին՝ հետ գնացեք, վերադարձեք։ Խաղաղապահները ներկայացրին, որ պատճառը համավարակն է, բայց ես կարծում եմ, որ դա համավարակի հետ որևէ կապ չունի»,- ասաց Վրթանես սրբազանը։

Հարցրինք՝ այդ պարզաբանումը ադրբեջանցինե՞րը տվեցին, թե՞ ռուս խաղաղապահները:

Ամբողջական տեքստ