«Ցեղասպանության ողբերգության ցավն արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդին»

  • 24/04/2021

iravunk.com

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանյության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։
20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։

Ամբողջական տեքստ