Փաշինյանը հիմա էլ է լիարժեք զավակ, մենք իրեն ո՛չ բանադրել ենք, ո՛չ նզովել ենք, ո՛չ եկեղեցուց հեռացրել ենք․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

  • 05/04/2021

hraparak.am

qԵրեկ Սուրբ Զատկի տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր շնորհավորել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, այն դեպքում, երբ միացել էր Փաշինյանի հրաժարականի պահանջին, սակայն Փաշինյանը շնորհավորանք չստացավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի կողմից և չմասնակցեց եկեղեցու միջոցառումներին ու ծիսակատարություններին։ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե տարաձայնություննե՞ր կան Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների միջև:

«Ես ի՞նչ իրավունք ունեմ նվիրապետական աթոռների գահակալների ասածները մեկնաբանելու»,- պատասխանեց Միքայել սրբազանը։

– Բայց մեզ մոտ տարակուսանք է առաջանում․ մի կողմից` Մայր Աթոռը հրաժարական է պահանջում, մյուս կողմից՝ Արամ Ա-ն շնորհավորում է։

– Տարակուսելու բան չկա, որովհետև, այո, հրաժարականի պահանջ եղել է, մնում է, բայց եթե մարդը շարունակում է այդ պաշտոնի վրա մնալ, ապա զատկական շնորհավորանքը զուտ բարի կամքի դրսևորում է, ուրիշ բան չկա։ Ես այսպես եմ հասկանում Արամ Վեհափառի քայլը, ես ո՛չ հետքայլ եմ տեսնում դրա մեջ, ո´չ էլ մեկ ուրիշ բան։ Հրաժարականի պահանջը կա, առկա է, բայց եթե մարդը շարունակում է պաշտոնավարել, Վեհափառը բարի կամքի դրսևորում է ցուցաբերել, շնորհավորել է Քրիստոսի հարությունը։ Ի՞նչ կա որ։

Ամբողջական տեքստ