Փաշինյանի ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը. Մայր Աթոռի արձագանքը

  • 15/11/2022

news.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ի իր հարցազրույցում ասել էր, թե ձևավորվում են պետություն-եկեղեցի նոր հարաբերություններ. «Այս ամենի արդյունքում, կարող է, ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով եւ ավելի համապարփակ անդրադառնա հոգեւոր օրակարգին»:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս տարբեր ձևաչափերով անդրադարձ է ունեցել ներհասարակական բևեռացվածությանը և երկրում առկա լարվածությանը. «Ինչպես և հորդորել ամեն ջանք ի գործ դնել՝ ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, ժողովրդի միասնականությամբ երկրում տիրող մթնոլորտն առողջացնելու և ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գոյաբանական, անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համար»։

Ամբողջական տեքստ