«Փորձ արեցին խափանել մեր վերադարձը Սուրբ էջմիածին». Վեհափառը մանրամասներ է պատմում

  • 15/07/2018
  • Հրանտ Սարաֆյան

iravunk.com

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հակաեկեղեցական նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը: Նորին Սրբության մեքենան շրջափակված էր, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը՝ փակ: Արդյունքում Ամենայն Հայոց Հայրապետը ստիպված եղավ իջնել մեքենայից եւ շարժման մասնակիցների վիրավորանքների, մեղադրանքների ու սպառնալիքների ներքո քայլել ոտքով՝ ոստիկանների ուղեկցությամբ: Տեղի ունեցածը լայն արձագանք գտավ հանրության շրջանակներում: Հաշված ժամեր անց Մայր Աթոռի տարածքում հոծ բազմություն էր հավաքվել եւ չհեռացան այնտեղից՝ մինչեւ «գերությունից» ազատված Վեհափառը վերադարձավ Մայրավանք: Ներկաները ծափերով ու հոգեւոր երգերով դիմավորեցին կաթողիկոսին, իսկ նա նախ օրհնություն բաշխեց ամենքին, ապա անդրադարձավ կատարվածին։

Ամբողջական տեքստ

 

14.07.2018 թ․Ինչպես է ժողովուրդը Մայր Աթոռում դիմավորում Կաթողիկոսին, որը թշնամու պատվերով և թշնամու սրբապիղծ կամակատարների կողմից հարձակման էր ենթարկվել։

Posted by Hayk Ayvazyan on Saturday, July 14, 2018