Քրեական վարույթ՝ Միքայել Սրբազանի նկատմա՞մբ

  • 03/10/2023

hraparak.am

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախում ցեղասպանություն իրականացնելու, մեր հայրենակիցներին պատմական հայրենիքից բռնի տեղահանելու ֆոնին՝ մտահոգ ստեղծված իրավիճակով, հարցազրույց էր տվել Oragir.news կայքին՝ այս հարցում մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։

Օգտատերերից մեկը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու հոդվածի վերնագիրը, այն է՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»՝ դիմելով ՀՀ ներքին գործերի նախարաչություն և ԱԱԾ։ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Ամբողջական տեքստ