Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, Հատիսի գագաթին թույլ չեն տվել, բացումը կլինի Հատիսի կողքը. Ծառուկյան

  • 23/05/2023

news.am

Այո՛, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն 18 մետր կառուցված է: Այս մասին այսօր՝ մյիսի 23-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որ պետականորեն ընդունել ենք, եւ դա մենք պետք է կարողանանք անել՝ ամբողջ աշխարհին ի ցույց ասելու, որ հայ ժողովուրդը առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում:

Այո, Քրիստոսի արձանը կառուցվում է, արդեն18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և երևի 2024 թվականին բացումը կանենք»,-ասաց նա։

Հարցին, թե որտեղ են անելու բացումը, Ծառուկյանն ասաց․ «Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքը, որտեղ 4000 տարի առաջ ինչ-որ ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։

Ամբողջական տեքստ