ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել` կաթողիկոսի ավտոմեքենայի ճանապարհը փակելու միջադեպի շուրջ։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրամայել է քննության առնել հուլիսի 14-ին Վայոց ձորի մարզում, Գնդեվանքից վերադարձի ճանապարհին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի բոլոր հանգամանքները։