Ավելի քան տասը հազար երեխա է դարձել մանկապիղծ հոգեւորականների զոհ Ֆրանսիայում, հաղորդում է AFP-ն:
Հատուկ հանձնաժողովի հետաքննությունը տեւել է ավելի քան երեք տարի:
Սկանդալի մեջ կարող է ներգրավված լինել ընդհանուր առմամբ 2900-3200 հոգեւորական, ընդ որում՝ այդ գնահատականը համարվում է նվազագույն: Առաջին զոհերը թվագրվում են դեռեւս 1950-ական թվականներին: