Խնդիր չէ, եթե որևէ մուսայի հետևորդը մտնում է քաղաքական ասպարեզ, կամ՝ հակառակը, եթե ըստ այդմ չի երևակայում, թե նախկին գործով է զբաղված, չի համատեղում տարբեր դերերը միաժամանակ:
Սխալ է քրիստոնեական դոգմատիզմ-կրոնը կապել եվրոպական ազգերի զարգացման հետ: Եղել է լրիվ հակառակը՝ եվրոպական ազգերի և երկրների պրոգրեսը սկսվեց քրիստոնեական եկեղեցին պետությունից բաժանելով, կրոնապետության մոդելից ձերբազատումով, գիտությունների ակադեմիաների և համալսարանների ստեղծումով:
Որպես հանրություն մենք չենք տեսնում մեր քաղաքական կառույցների սնանկությունը և նրանց դուրս չենք շպրտում քաղաքական ասպարեզից: Մենք չգիտենք, որ հացադուլավոր կուսակցությունն իրավունք չունի քաղաքականությունում լինել, որ իշխանությունների հետ համագործակցողն իրավունք չունի ընդդիմադիր համարվել և որ դրանց դեմն առնելու միակ միջոցն արդեն մեկ աստիճան ներքև է՝ անհատական մակարդակում:
Եթե խոսենք վերջին ժամանակների միտումներից, ապա կարծում եմ, որ ավելի շատ ավանդական կրոններն են յուրացնում ժամանակակից ուղղությունների գործիքները, պատճենում են նրանց մեթոդները` հաջող մրցակցության համար: