Ստեփան Դանիելյան
29/07/2023
Աստվածաբանները քրիստոնեությունը հաճախ անվանում են, կենդանի հավատքե, որն ի զորու է նոր իրողությունների պայմաններում արձագանքել ժամանակի մարտահրավերներին: Ցավոք, Հայաստանյայց առաքելական եկեղեցու միաբաններն իրենց հռետորաբանության մեջ միշտ ջանում են վերադառնալ անցյալի կաղապարներին, եւ վերափոխման անհրաժեշտության զգացողություն նրանց հրապարակային ելույթներում չի նշմարվում: