Օսմանյան կայսրության 10-րդ սուլթան Սուլեյման Քանունիի (Փառահեղի) ժամանակ (1520—1566թթ․) Ստամբուլում տարօրինակ ընդվզումներ էին սկսվել, քաղաքի հույն բնակչությունը, հոգևորականների գլխավորությամբ երթեր էր կազմակերպել, պահանջելով, որ իրենց՝ քրիստոնյա հույների որդիներին նույնպես ընդունեն ենիչերիների զորքերը: Սուլեյմանը տեղի է տվել և այսուհետ Ստամբուլի հույները նույնպես այդ «արտոնությունից» սկսեցին օգտվել։ Այդ դեպքը տակնուվրա է անում մեր ունեցած բոլոր պատկերացումները։ Ավելին, երբ օսմանցիները գրավել էին Բոսնիան, տեղի քրրիստոնյաները պայման էին դրել, որ կրոնափոխ կլինեն, եթե իրենց տղաներին ենիչերիների զորքերում ծառայության վերցնեն։
1330 թվականին, երբ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսմանի որդին, Օրխանը, փորձում է մուսուլմանների զորքերից կանոնավոր զորամիավորում ստեղծել, նաև, ըստ որոշ տվյալների, նավաստիներ պատրաստել, այդ գործում անհաջողության մատնվելուց հետո որոշում է 1000 կրոնափոխ քրիստոնյաներից, որոնք մինչ այդ գերեվարվել էին, ստեղծել նոր զորք (Ենի Չերի , բառացի՝ նոր զորք)։ Օրխանն այդ նոր զորքին կրոնական բնույթ է տալիս, օրինակ վերցնելով խաչակիրներից, որոնց շարքերում ամենաարդյունավետ կազմակերպվածությունն ունեին կրոնական միաբանությունների ասպետները՝ Տաճարականները (Տամպլիերները), Թևտոնները, Հյուրընկալները (Հոսպիտալականները) և այլն։
Հետագայում, սուլթան Մուրադ I ժամանակ, ենիչերիների զորքերն արդեն ինստիտուցիոնալ բնույթ են ստանում, հիմքում ունենալով «Փենչիկ»-ի ավանդույթը, երբ հիմնականում բալկանյան պատերազմների ժամանակ գերի վերցված քրիստոնյաների 1/5 պարտավոր էր սուլթանի մոտ ծառայության անցնել։ 8-14 տարեկան քրիստոնյաների տղաներին վերցնում էին պետական ծառայության, առավել ընդունակներին ու գեղեցկադեմներին՝ ադրմինիստրատիվ աշխատանքների համար, իսկ մյուսներին ենիչերիներիկորպուսի համար։ Քրիստոնյաների վրա հարկ էր դրված՝ դևշիրմե, տղաներին տրամադրել սուլթանին ծառայության համար։
Սկզբնական շրջանում ենիչերիներ էին դարձնում բոլոր քրիստոնյաներին, սակայն, հետագայում, հիմնականում ուղղափառ քիրստոնյաներին՝ առավելապես հույն, սակայն նրանք ոչ քաղաքային բնակչությունից պետք է լինեին, հատկապես Ստամբուլում բնակվող։ Պատճառը պրագմատիկ էր, քանի որ նրանցից շատերը պետական աստիճանակարգում լուրգ առաջխաղացում էին ունենում, անգամ դառնում էին գլխավոր վեզիրներ, նրանք չպետք է հարազատական կապեր ունենային մայրաքաղաքի բնակչության հետ, որպեսզի չհովանավորեին իրենց հարազատներին։
Դա էր պատճառը, որ Սուլեյմանի ժամանակ Ստամբուլի հույները պահանջու էին, որ իրենց երեխաներին էլ վերցնեին նմանատիպ ծառայության, նույնը կարելի է ասել կրոնափոխ բոսնիացիների մասին։
Ինչպես նշեցինք, Ենիչերիների բանակը ստեղծվել է խաչակիների Հոգևոր Ասպետների միաբանությունների նմանակությամբ, ինչի համար պետք էր դրան տալ «հոգևոր» բնույթ։ Եթե խաչակիրների «Հիսուսի բանակն» էին ընդդեմ մուսուլմանների, ապա ենիչերիների խնդիրն էր հանուն Ալլահի պայքարել գյաուրների՝ քրիստոնյաների դեմ։ Որպես «հոգևոր» գաղափարախոսություն ընտրվում է դեռևս XII դարում Միջին Ասիայում ձևավորված սուֆիական միաբանություններից մեկը՝ «բեկթաշները», որը ստեղծել էր Սեյիդ բին Իբրահիմ Աթա-ն, ով հայտնի է Հաջի Բեկթաշի Վալի անունով։ Հաջի Բեկթաշին ծնվել է Իրանի Խորասան նահանգում1208-ին, մահացել՝ 1270-ին։
Ըստ լեգենդի, ենիչերիների մի զորամիավորման ստեղծման առիթով նա պոկում է իր սպիտակ հագուստի թևը և դնում զինվորներից մեկի գլխին, ինչից հետո ենիչերիների գլխարկների վրա ամրացվում էին սպիտակ կտորներ։
Այսպիսով, ենիչերիների կորպուսն իրենից ներկայացնում էր կրոնական միաբանություն, որը կռվում էր հանուն հավատքի և ուներ կրոնական ասպետների միավորումներին բնորոշ կառուցվածք։ Հետաքրքիրն այն էր, որ լինելով շիաական միաբանություն, սունիների համար նրանք պետք է համարվեին անհավատներ ու հերձվածողներ, սակայն, չնայած դրան, ենիչերիների բանակը կարողացավ գոյատևել մինչև 19-րդ դարի սկիզբը։ Հետաքրքիր է, որ 16-րդ դարում շիա Պարսկաստանի ու սունի օսմանցիների արյունոտ պատերազմների ժամանակ ենիչերիները միշտ չէին հավատարիմ օսմանցիներին ու լինում էին դեպքեր, որ հրաժարվում էին կռվել Պարսկաստանի իրենց հավատակիցների դեմ։
Բեկթաշիների միաբանությանը, որն այսօր հայտնի է Թուրքիա այցելող զբոսաշրջիկներին համար պտույտների պարի շոուի պատճառով, ինչը նրանց ծիսակարգի մի մասն է՝ մեդիտացիայի տեսակը, շատ սունիներ անգամ մուսուլման չեն համարում, որովհետև համարում են, որ այն իր մեջ ներառում է այլ կրոնների բաղադրիչներ։ Մասնավորապես, միաբանության անդամի օծումը հիշեցնում է քրիստոնեական մկրտությունը, կան նաև հուդայականությանը բնորոշ տարրեր, ինչպես նաև գնոստիկ ուսումունքներին բնորոշ միստիցիզմ։ Հաղորդության ժամանակ բեկթաշիներն օգտագործում են գինի, հաց և պանիր, ունեն իրենց երրորդությունը՝ Ալլահը, Մուհամմադ մարգերեն ու Ալին, որին նույնպես մարգարե են համարում, կանայք և տղամարդիկ կարող են աղոթել նույն դահլիճում, ինչպես նաև հավատավոր մուսուլմանների համար հերձվածք համարվող նմանատիպ այլ արարողություններ ու կանոններ ունեն։
Հետաքրքիր է նաև Բոսնիայի մուսուլմանների (նախկին բոգոմիլներ` պավլիկյանների տարատեսակ) իսլամ ընդունելու պայմանը: Նրանք դիմել էին սուլթանին, որ իրենք իսլամ կընդունեն, եթե սուլթանը համաձայնվի, որ իրենց տղաներին նույնպես ենիչերիներ դառնալու իրավունք տրվի: Իսկ իրենք ինքնակամ ցանկացել են իսլամ ընդունել, որովհետև կաթոլիկ Եվրոպան, մինչև թուրքերի գալն, այնպիսի անմարդկային ձևերով էր իրենց հալածում` որպես աղանդավորների ու ստիպում դառնալ կաթոլիկ, որ առհասարակ քրիստոնեության դեմ ատելությամբ էին սկսել լցվել ու մուսուլմաններին որպես փրկիչներ էին ընկալում:
Սուլթանը բավարարել է նրանց պահանջը։ Հետաքրքիր է, որ Բոսնիայում, ինչպես նաև հատկապես Ալբանիայում, բեկթաշիների միաբանություններն մինչ այժմ մեծ տարածում ունեն։
Որպես զինվորագրված միաբաններ, ենիչերիները, ծառայության ժամանակ, իրավունք չունեին կազմել ընտանիք, ունենալ որևէ սեփականություն, սակայն որոշ ենիչերիներ պետական ծառայության ընթացքում մեծ դիրքերի էին հասնում։ Ենիչերիների զորքերի հրամանատարը հանդիսանում էր Դիվանի (պետական խորհրդի) անդամ, իսկ սուլթանը համարվում էր բոլոր ենիչերիների հայրը։
Հետագայում այդ խիստ կանոնները փոխվում են և ենիչերիները կարողանում էին ամուսնանալ, մուսուլմանների տղաները նույնպես սկսեցին դառնալ ենիչերիներ, շատ դեպքերում կաշառքի շնորհիվ։
XVI – XVII դարերում ենիչերիների միավորումները սկսում են դեգրադացիայի ենթարկվել՝ կազմում են ընտանիքներ, զբաղվում առևտրով և արհեստներով, դառնալով ազդեցիկ պահպանողական տարրեր, կազմակերպելով պալատական հեղաշրջումներ։ Օրինակ,1622, 1623 и 1807 թվականներին նրանց ապստամբությունների արդյունքում գահընկեց արվեցին իշխող սուլթանները։
Դրա պատճառներից էր նաև այն, որ ենիչերիներ էին սկսել դառնալ ազդեցիկ թուրք ընտանիքների տղաներն, իսկ կուսակրոնությունն արդեն պարտադիր չէր։ Արդյունքում ենիչարիների կորպուսներում ծառայությունը դարձել էր ժառանգական, իսկ պատերազմների ժամանակ ավելի շատ թալանով էին զբաղվում։
Այդ պատճառով XVIII դարում ենիչերիների կորպուսները սկսեցին ավելի հաճախակի պարտությունների կրել։
Սուլթանները սկսեցին հրավիրել եվրոպացի մասնագետներ, նոր տիպի կանոնավոր բանակ ստեղծելու համար և արդյունքում, 1826 թվականի հունիսի 14-ինսուլթանը վերջնագիր է ներկայացնում նրանց, որպեսզի այսուհետ նրանց չեն տա ոչխարի միս, մինչև որ եվրոպական բնույթի զինվորական վարժություններին չմասնակցեն։Արդյունքում ենիչերիները ապստամբություն են բարձրացնում։
Ապստամբների առաջին շարքերում բեկթաշիների միաբանության դերվիշներն էին։ Ստամբուլում այդ պահին տեղակայաված էին մոտ 20 000 ենիչերիներ, որոնք քաղաքում մեծ ավերածություներեն սկսում անել, թալանում են խասնութներ, հարուստ թուրքերի բնակարանները, անգամ մեծ վեզիրի տունը։ Մեհմեդ II-ն իր նախարարների ու շեյխ-ուլ-իսլամիի հետ միասին ստիպված պատսպարվում է Ահմեդ II մզկիթում։ Նմանատիպ դեպքերում, իր նախորդների օրինակով, փոխանակ փախչել քաղաքից, Մեհմեդը հրամայում է բարձրացնել Սանդակ-շերիֆը՝ ըստ ավանդության Մուհամմադ մարգերեի խալաթից կարված դրոշը ու պատերազմ է հայտարարում ենիչերիներին։
Սուլթան Մեհմեդ II-ը եվրոպական կերպով կազմված նոր զորքերն է մտցնում ենիչերիների զորանոցներ ու սկսվում է ենիչերիների գնդակահարությունները, գլխատումները, կախաղան բարձրացումը։ Ականատեսները պատմում են, որ մի քանի օր Բոսֆոր էին նետվում բազմաթիվ սայլերով այնտեղ տարվող ենիչերիների դիակները ու որ ծովում այնքան շատ էին նրանց դիալները, որ խոչընդոտում էին նավագնացությանը։