Խորհրդային Միությունը եկեղեցիների միջոցով տարբեր գաղափարախոսական քարոզչություն էր իրականացնում: Սառը պատերազմի ժամանակ նման կարևոր գործառույթներից մեկը խաղաղության համար պայքարն էր: Սակայն նշենք, որ այս արտաքին պարտադրանքից զատ, քրիստոնեությունը ձգտում է մարդուն տալ ներքին՝ խաղաղությունը, ինչն անբաժանելի է այլ մարդկանց հետ խաղաղ ապրելու ձգտումից:
Սառը պատերազմը ոչ միայն պայքար էր Արևմուտքի և Խորհրդային Միության միջև, այլև աթեիզմի և խղճի ազատության սկզբունքների միջև: Հենց դրանով էր պայմանավորված հոգևորականները կաշկանդվում պետության կողմից պարտադրված խաղաղության համար պայքարին միանալին, չէ որ սառը պատերազմը նաև պայքար էր կոմունիստական մատերիալիզմի և աթեիզմի միջև:
Ֆինն մշակութաբան Պ. Կուուսիին պնդում էր, որ մարդը կարող է դիմել ամենադաժան քայլին (սպանել իր տեսակի ներկայացուցիչներին)՝ միայն «հավատալով բարձրագույն ուժերի թույլտվությանը և օրհնությանը»: Հետևաբար, մարդու համար «Աստված անհրաժեշտ էր առաջին հերթին պատերազմելու համար: Միայն «ներման» և «աշխարհի փրկության» հավատը կարող էր արդարացնել պատերազմը որպես մարդկության ամենադաժան չարիքը»:
Քրիստոնեական եկեղեցիների համար խաղաղության և պատերազմի հարցերն առավել մանրամասն մշակված է կաթոլիկ աստվածաբանության մեջ: Խաղաղության մասին աստվածաբանությունը նույնիսկ հատուկ անուն ունի՝ իրինալոգիա: Պատերազմի և մյուս չարիքների պատճառը կաթոլիկ եկեղեցին տեսնում է մարդու մեղավոր բնության մեջ:
Պողոս VI-ն առաջինն էր քրիստոնեական առաջնորդներից, ով ՄԱԿ-ի ամբիոնից կոչ արեց բոլոր ժողովուրդներին և պետություններին «կառուցել միջազգային խաղաղություն», և յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ը հռրակեց որպես Խաղաղության համաշխարհային օր:
Հովհաննես Պողոս Երկրորդ պապը ևս հայտարարեց իր նվիրվածությունը խաղաղության գործին: Հովհաննես Պողոս Երկրորդն իր «Մարդու քավությունը» էնցիկլում բաժանեց խաղաղության գաղափարը երկու մասի. «Խաղաղության փիլիսոփայություն» և «խաղաղության աստվածաբանություն»: Միաժամանակ նա ընդգծեց, որ բոլորը զարգացնում են «խաղաղության փիլիսոփայությունը», բայց իրական խաղաղության հասնելու արդյունքները շատ համեստ են: Բայց «խաղաղության աստվածաբանությունը» դեռ լայն տարածում չի ստացել, բայց հենց դա է, որ պետք է ապահովի Երկրի վրա կայուն խաղաղություն:
Ընդհանուր գծերով նրա խաղաղության գաղափարը հիմնված է չորս հիմնական սկզբունքների իրականացման վրա `արդարություն, ճշմարտություն, ազատություն և սեր: Խաղաղությունը, ըստ Հռոմի պապի, կգա «միայն այն ժամանակ, երբ նշված սկզբունքները ցանկությունների ոլորտից տեղափոխվեն մարդկանց հավատալիքների ոլորտ»: Այսպիսով, Հովհաննես Պողոս Երկրորդը խաղաղապահ գործունեությունը պայմանավորեց «մարդու կողմից Ավետարանի ընկալումով»:
Խաղաղապահության գաղափարը բողոքականության մեջ ձեւավորվեց XX դարի 80-ականների կեսերին, իսկ XX դարի 90-ականների վերջին, իրենց ազդեցությունը պահպանելու համար, բողոքականության գաղափարախոսները սկսում են զարգացնել և կիրառել խաղաղության մշակույթի հղացքը:
Ամենաընդհանուր իմաստով այս հայեցակարգը արտահայտվեց հետևյալով. Պատերազմը որպես «անխուսափելի չարիք» հասկանալուց հրաժարվելը, «Աստված պատերազմ չի ուզում», և մենք պետք է պայքարենք դրա դեմ:
Պահպանելով խաղաղության ամրապնդման գործում դավանանքի գերակայությունը՝ բողոքական աստվածաբանները շեշտում են ոչ կրոնական քաղաքական շարժումների հետ համագործակցության անհրաժեշտությունը խաղաղության պայքարում և այլն:
Երկրորդ արցախյան պատերազմը Հայ առաքելական եկեղեցու առաջ, ոչ թե տեսականորեն, իրապես դրեց որոշակիացնել իր դիրքորոշումը:
Մինչ պատերազմը պաշտոնական հայտարարություններից մեկում ասվում է. Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով և համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների և ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին, ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքների, զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից և նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը և համակարտության խաղաղ կարգավորմանը։(1)
Պատերազմի օրերին եկեղեցին հանդես եկավ հայրենասիրական կոչերով: Օրինակ՝ այն կապվեց միսստիկ խորհրդանիշների հետ:(2)
Երկրորդ արցախյան պատերազմին արձագանքեցին բազմաթիվ եկեղեցիներ: Կարևոր պետք է համարել Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի արձագանքը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Տագնապով տեղեկացանք սկսված դիմակայության մասին։ Մեզ համար դա հատկապես ցավալի է, քանի որ մենք հարևան ու ընկեր ենք, և Վրաստանում բազմաթիվ ադրբեջանցիներ և հայեր են ապրում»: «Աղոթում ենք, որպեսզի Աստված խաղաղություն ուղարկի Հայաստանին, Ադրբեջանին և ամբողջ Կովկասին», – ասվում է հաղորդագրության մեջ։(3)
Պատերազմի հենց առաջին օրը կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմեց Ֆրանցիսկիոս պապին: Ֆրացիսկոս պապն արդեն սեպտեմբերի 27-ին հայտնեց իր մտահոգությունը. «Մենք տագնապալի լուրեր ենք ստանում Կովկասից: Ես աղոթում եմ այս տարածաշրջանում խաղաղության համար և դիմում եմ հակամարտության կողմերին՝ հստակ քայլեր ձեռնարկելու հանուն եղբայրության և առանց ուժի կիրառման բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ»(4): Համանման արձագանքեց Ռուսիայի պատրիարք Կիրիլ Երկրորդը(5): Հոկտեմբերի 13-ին նա հանդես եկավ հրադադարի կոչով(6) և այլն:
Պապի այլ հայտարարություններից նշենք երկուսը: Ֆրանցիսկոս պապը ղարաբաղյան պատերազմը համարեց ողբերգություն և նշեց, որ զոհ են դառնում անմեղ մարդիկ(7): Իսկ Սուրբ Ծնունդի օրվան առիթով իր քարոզում կոչ արեց պահպանել հրադարը Արցախում:(8)
Կրոնը կարող է մեծ դեր խաղալ սոցիալական և քաղաքական խնդիրների լուծման գործում, բայց պատերազմի ու խաղաղության հարցերը քաղաքական գործիչներն են լուծում, սակայն, հոգևորականների նման կոչերը կարևոր են, հատկապես իրենց հեռևորդների համար։