Կորեան հայտնի է ոչ միայն իր աննախադեպ տնտեսական ու տեխնոլոգիական թռիչքով, այլև այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցած համազգային կրոնափոխությամբ: Տոտալ կրոնափոխությունը տեղի է ունեցոլ առանց արտաքին պարտադրանքի, այլ ինքնակամ, ու հիմնական նպատակն է եղել արժեհամակարգի գիտակցված կերպով փոփոխության համար: Նման երկրորդ դեպք այլ տեղ հնարավոր է չէ գտնել: Կորեացիները փոխում էին կրոնը, արժեհամակարգը, գիտակցությունը, կրթական համակարգը, մտածողությունը, մի խոքով, ամեն ինչ: Դեռևս XVIII դարում այդ երկրում քիրստոոնյա չկար, սակայն 1970-1980-ական թվականներին սկսված գործընթացի հետևանքով արդեն 1990-ականներին քրիստոնյաների քանակն ավելի շատ էր, քան կորեացիների համար ավանդական բուդդիստների քանակը: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ քաղաքաբնակների, գործարարների ու կրթված կորեացիների շրջաններում քրիստոնյաները ճնշող մեծամասնություն են կազմում:
Բնականաբար, խոսքը Հարավային Կորեայի մասին է, չնայած մինչ միջկորեական պատերազմը կորեացի քրիստոնյաների 2/3 հենց հյուսիսում էր բնակվում: Հյուսիսային Կորեայի պաշտոնական գաղափարախոսության կարևոր տարրն աթեիզմն է, որի պատճառով նրանց ճնշող մեծամասնությունը փախչել է Հարավ:
Հարավային Կորեան աշխարհիկ երկիր է, որի ընդամենը 44 % է իրեն հավատացյալ համարում։ Բնակչության մոտ 27,7 % քրիստոնյա է՝ կաթոլիկներ և բողոքականներ, 15,5% բուդդիստ է ), 0,15 % կոնֆուցիական է, կան նաև մուսուլմաններ, կրիշնայականներ և այլն։
Բուդդայականները որպես կանոն պասսիվ հավատացյալներ են, որոնց համար կրոնական ծիսակատարություններն առաջին հերթին ազգային ավանդույթ է, ի տարբերություն քրիստոնյաների, որոնց համար կրոնը խորքային համոզմունք է։
Կորեան, ի տարբերություն օրինակ Ֆիլիպինների, երբեք եվրոպացիների գաղութը չի եղել և եվրոպացիները չեն կրոնափոխություն իրականացրել: Կորեացիների համար քրիստոնեությունն առաջընթացի խորհրդանիշն էր՝ գիտության, փիլիսոփայության, տեխնոլոգիական զարգացման ու ժամանակակից պետության: 1945-ից հետո, երբ պատերազմից հետո կորեացիներն ազատագրվեցին ճապոնացիների դաժան լծից, քրիստոնեությունը՝ բողոքականությունն ու կաթոլիկությունը, դարձավ միջին դասակարգի՝ երիտասարդների, ինժեներների, առաջընթացի կողմնակիցների համար նախընտրելի կրոն, ինչն արևմտականացման նախապայման էր համարվում: Հիմա Կորեայում է գտնվում աշխարհի ամենամեծ եկեղեցին, կորեացիներն են աշխարհով մեկ ամենաակտիվ քրիստոնեական քարոզիչները, հատկապես բողոքական եկեղեցիները են ակտիվ քարոզչությամբ զբաղվում: Օրինակ, 20007 թվականին աշխարհի տարբեր երկրներում քրիստոնեական միսիոներությամբ է զբաղված եղել կորեացի 16 000 միսիոներ, այդ թվով զիջելով միայն ԱՄՆ-ին: Կորեայում կան նաև մուսուլմաններ, կրիշնայականներ և այլն, օրինակ այժմ կա մոտ 150 հազար մուսուլման, որոնցից մոտ 40 000 կորեացի է, իսկ մնացածներն իսլամական երկրներից էմիգրանտներ են:
Ինչն է հատկապես հետաքրքիր, երբ 1910-1945թթ Ճապոնիան օկուպացրել էր Կորեան, ազգային ազատագրական պայքարը հենց քրիստոնյա կորեացիներն էին հիմնականում առաջնորդում։ Փաստորեն քրիստոնեությունն էր դարձել կորեական ազգայնականության առանցքը: Քրիստոնյաները են ձևավորել ազգային գրական լեզուն, ժամանակակից գրերը, բացել դպրոցներ, համալսարաններ, գիտական ու արդյունաբերական հաստատություններ: Ճապոնիան օկուպացիայի ժամանակ տանում էր կորեացիների մշակութային ձուլման քաղաքականություն, փակում էր կորեական դպրոցները, արգելում լեզուն: Այդ ժամանակներում անկախության ու ազգայնականության դրոշը հիմնականում քրիստոնյա կորեացիներն էին բարձրացրել և, բնականաբար, ճապոնացիներն առաջին հերթին քրիստոնյաներին էին հալածում, իսկ ակտիվ դեմքերին՝ պատժում:
Հավատավոր էր քրիստոնյա էր Հարավային Կորեայի հիմնադիր Լի Սըն Մանը։ Հետաքրքիր է, որ կորեական կոմունիստների զգալի հատվածը նույնպես քրիստոնյաների շրջանից է դուրս եկել։ Իմիջիայլոց, 1945-ին, ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանի բնակչության 1/3 բողոքական քրիստոնյաներ են եղել։
Սուրբ Մարիամը համարվում է Կորեայի հավանավորը, ինչպես նաև ճապոնացիների ու հյուսիսի կոմունիստների դեմ պայքարի խորհրդանիշը: Հյուսիսային Կորեայում աթեիզմն է պատական գաղափարախոսությունը, ինչի հետևանքով քրիստոնեությունը ոչ միայն Ճապոնիայի դեմ պայքարի ազգային-ազատագրական պայքարի հիմքն էր, այլև հյուսիսի կոմունիստների դեմ պայքարի հիմնավորումներից մեկը: