Ռուս ուղղափառ եկեղեցին կորցնում է իր վերահսկողությունը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիների նկատմամբ։ Կ․Պոլսի Ուղղափառ եկեղեցու պատրիարքը երկու Էքզարք (ներկայացուցիչ) է ուղղարկում Ոիկրաինա, որոնք պետք է գլխավորեն Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին (Կիևի պատրիարքություն) և Ուկրաինայի Ուղղափառ Աֆտոկեֆալ եկեղեցին, որոնց ինքնավարությունը՝ ավտոկեֆալությունը դեռ ոչ մի ուղղափառ եկեղեցի չի ճանաչել։ Կ․Պոլսի Տիեզերական եկեղեցին ավանդական սուրբ աթոռներից մեկն է և ունի կանոնական ավագություն մյուս եկեղեցիների շրջանում։ Կիև ուղարկելով իր ներկայացուցիչներին, փաստորեն բեկանվում է 1686 թվականի որոշումը, որով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիները Կ․Պոլսի եկեղեցու իրավասությունից անցել են Մոսկվայի պատրիարքության իրավասության տակ։ Հաջորդ քայլը կլինի ուկրաինական ուղղափառ եկեղեցիների միավորումը մեկ կոնտրոնի տակ և նրա ինքնավարության ճանաչումը։ Ապագայում Մոսկվայի պատրիարքության ենթակայության տակ գտնվող եկեղեցիները նույնպես, ըստ տրամաբանության, պետք է անցնեն միավորված ուկրաինական եկեղեցու ենթակայության տակ։
Անկախության շրջանում Ուկրաինայի հավատացյալների շրջանում մեծամասնություն կազմող ուղղափառները սկսեցին տրոհվել մասերի՝ Ուկրաինական Ուղղափառ եկեղեցի (Մոսկվայի պատրիարքություն), Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին (Կիևի պատրիարքություն) և Ուկրաինայի Աֆտոկեֆալ եկեղեցի։ Ըստ որոշ տվյալների, այսօր Կիևի պատրիարքության հետևորդների քանակն արդեն երկու անգամ ավելին է, քան Ուկրաինայի Մոսկվայի Պատրիարքության եկեղեցու հետևորդների քանակը։ Հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայիս հարաբերությունները, նման զարգացումները ունեն քաղաքական բնույթ և թեժ կրոնական մարտեր են սպասվում։ Փաստորեն Ռուսաստանը սկսում է կորցնել Ուկրաինայում իր ունեցած ամենաազդեցիկ լծակներից մեկը։
Խնդիրն այն է, որ Կիևի պատրիարքությունը պաշտոնապես չի համարվում ավտոկեֆալ, այսինքն ինքնուրույն եկեղեցի։ Ավտոկեֆալության Տոմոսը կարող է տալ Կոնստանդնպոլսի պատրիարքը, ըստ ավանդական ազդեցության ու ավանդական իրավունքի։
Ռուս Ուղղափառ եկեղեցին կտրուկ կերպով նվազեցնում է իր հարաբերությունները Կ․Պոլսի եկեղեցու հետ, իսկ Մոսկվայի պատրիարք Կիրիլը դադարեցնում է Կ․Պոլսի պատրիարք Բարթուղիմեոսի համար աղոթել, ինչն նրա ավագության ճանաչման խորհրդանիշն է, միևնուն ժամանակ կոչ է անում հրավիրել ուղղափառ եկեղեցիների համաժողով հրավիրել ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Ենթադրվում է, որ ուկրաինական եկեղեցիների հետևորդներն ուժային կերպով կսկսեն գրավել Մոսկվայի պատրիարքության իրավասության տակ գընվող եկեղեցիները, ինչի նախադեպերը բազմիցս է եղել։ Չնայած այս ամենին, Ռուս եկեղեցին չի խզում իր կապերը Կ․Պոլսի եկեղեցու հետ, սակայն կան կանխատեսումներ, որ Մոսկվայի պատրարքության տակ գտնվող ուկրաինական եկեղեցիների հետևորդներն ուժային կերպով կպաշտպանեն իրենց եկեղեցիները։ Ուկրաինայում կրոնական դիմակայություն է կանխատեսվում։