Յուստինիանոսը վճռական, հմուտ քաղաքական գործիչ էր և ուսեալ մարդ: Թէպէտ այս դրական բնութագրերի փոխարէն կարելի էր դնել բոլորովին այլ յատկանիշներ. այսպէս, Պրոկոպիոսը նրան կոչում է խորամանկ, նենգ, կեղծաւոր, ծածկաﬕտ, երկերեսանի ﬕ անձնաւորութիւն: Նա նաև շատ փոփոխական մարդ էր, եթէ չասենք հակասական: Յուստինիանոսը, իշխանութեան գալով, ձեռնարկեց ﬕ շարք օրէնսդրական և վարչական բարեփոխումներ, որոնց նպատակն էր կենտրոնաձիգ իշխանութեան ամրապնդումը:
Ակնածանք տածելով հռոմէական անցեալի նկատմամբ՝ նա երազում էր վերականգնել կայսրութեան երբեմնի հզօրութիւնը, ինչը Պրոկոպիոսը բնորոշում է որպէս ,անﬕտ փառասիրութիւնե: Ցանկացած պետականութեան ամբողջականութիւնը և հզօրութիւնը, ըստ Յուստինիանոսի, խարսխուած է զէնքի և օրէնքի վրայ: Դրա համար նա իր առաջնահերթ խնդիրը դարձրեց կայսրութեան ռազմական հզօրութեան և իրաւական կարգի բարելաւումը:
Եւ կայսրը հասաւ իր նպատակին. նրա իշխանութեան շրջանում Բիւզանդիան գրեթէ վերականգնեց նախկին Հռոմէական կայսրութեան տարածքը: Յուստինիանոսը գրաւեց Իտալիան, Աֆրիկան, Իսպանիայի և Նուﬕդիայի ﬕ մասը, յաղթական պատերազﬓեր վարեց Արևելքում, կառուցեց ու վերաշինեց բազմաթիւ քաղաքներ և ամրոցներ: Տարածքային աճի հետ ամրապնդուեց նաև նրա ﬕահեծան իշխանութիւնը: Իր հրովարտակներում նա բացայայտ կերպով պաշտպանում էր կայսերական իշխանութեան բացարձակութիւնը՝ այն հռչակելով օրէնքի ﬕակ աղբիւր և կրող:
Բնական հակումները նրա մէջ վեր էին ածուել սկզբունքների՝ ստանալով տեսական հիմնաւորում, որով նա իր մէջ բացայայտում էր բացարձակ ինքնակալ և ինքնիշխան ﬕապետի կերպարը: Պէտք է նկատել նաև, որ նրա օրէնսդրական և վարչական բարեփոխումները խիստ բացասական երանգով է ներկայացնում Պրոկոպիոս Կեսարացին, որի բնորոշմամբ՝ Յուստինիանոսը իր անսահման արծաթասիրութեան պատճառով կեղեքում էր ողջ երկիրը:
Յուստինիանոսը աչքաթող չէր անում նաև կրօնական քաղաքականութիւնը և աստուածաբանութեան ու փիլիսոփայութեան ասպարէզում մրցում էր եպիսկոպոսների հետ: Եկեղեցական հարցերում նա հետևում էր իր նախորդին՝ պաշտպանելով Քաղկեդոնի ժողովը, բայց աւելի հանդուրժող էր հակաքաղկեդոնականների նկատմամբ՝ ձգտելով ﬕաւորել պետութիւնը նաև կրօնական տեսանկիւնից: Այստեղ չենք անդրադառնում դրա պատճառներին՝ արդեօ՞ք Յուստինիանոսին իսկապէս հետաքրքրում էր Եկեղեցու ﬕութիւնը, թէ՞ նա պարզապէս քաղաքական նպատակներ էր հետապնդում: Պրոկոպիոսի բնորոշմամբ՝ Յուստինիանոսի կրօնական քաղաքականութիւնը պատճառ եղաւ քրիստոնեաների անիմաստ վէճերի և մասնատման:
Եկեղեցու նկատմամբ Յուստինիանոսի երկակի վերաբերմունքը կարելի է կապել նաև նրա կնոջ` Թէոդորայի անուան հետ, որը բացայայտ կերպով պաշտպանում էր հակաքաղկեդոնականներին: Պրոկոպիոսը պնդում է, որ Թէոդորան էր ուղղորդում Յուստինիանոսին իր բոլոր ձեռնարկներում և կարելի է ասել՝ ինքն էր կառավարում պետութիւնը, քանի որ Յուստինիանոսին խաբելը շատ դիւրին էր: Պրոկոպիոսը պնդում է նաև, որ Յուստինիանոսի և Թէոդորայի թուացեալ հակառակութիւնը քաղաքական հնարք էր:
Ընդհանրապէս Յուստինիանոսի խիստ վերաբերմունքը հերետիկոսների, հեթանոսների և աստղագուշակների նկատմամբ, որը կարելի էր բարի գործ համարել, Պրոկոպիոսը համարում է չարագործութիւն, որի ﬕակ նպատակը դրամ շորթելն էր: Բայց յանուն ճշմարտութեան պէտք է փաստել, թէ իրականութիւնն այն է, որ անգամ Թէոդորայի մահուանից յետոյ Յուստինիանոսը շարունակեց սիրաշահել հակաքաղկեդոնականներին և որևէ բան չփոխեց իր հաւասարակշռող կրօնական քաղաքականութեան մէջ:
Իր հայեացքներով Յուստինիանոսն զգալիօրէն ազդուել էր Ղևոնդիոս Բիւզանդացուց՝ սկիւթացի այն վանականներից մէկից, որոնցից սկսուել էր ,աստուածաչարչարութեանե վէճը Բիւզանդիայում: Դեռևս Պետրոս Թափիչն Անտիոքում Երեքսրբեանին կցել էր ,որ խաչեցար վասն ﬔրե յաւելումը: Թէև ,Աստուած խաչուել էե բանաձևը շատ հին էր և երբէք չէր դատապարտուել Եկեղեցում, ինչպէս որ ընդունելի էր Աստուածածին եզրը, բայց այն խիստ ընդդիմութիւն առաջ բերեց քաղկեդոնականների մէջ:
Սրան հակառակ սկիւթացի վանականները Երեքսրբեանին կցել էին ,Մէկը Երրորդութիւնից խաչուեց (Unus de Trinitate crucifixus est)ե յաւելուածը (սա օգտագործել է Դիոսկորոսին պաշտպանելու նպատակով Քաղկեդոնի ժողովին ներկայացած վանականներից Դորոթէոսը): Նրանք նեստորական էին համարում այս բանաձևը չընդունողներին: Այս բանաձևն ըստ էութեան չէր տարբերւում ,որ խաչեցարե-ից, իսկ սկիւթացի վանականներն իրենց հայեացքներով հաւատարիմ էին Կիւրեղ Ալեքսանդրացուն: Երբ սկիւթացի վանականները դիﬔցին Հռոմ, այնտեղ չկարողացան լուծել այս խնդիրը: Բնական է, որ Արևմուտքում սկիւթացիների բանաձևը հերետիկոսական էր համարւում, բայց այն պաշտպանեցին աֆրիկացի եպիսկոպոսները և աֆրիկացի գիտնական սարկաւագ Ֆուլգենտիոս Ֆերրանդան: Իսկ Հռոﬕ Հորﬕզդաս եպիսկոպոսը 521 թ. Յուստինոս կայսերը գրուած նամակում անորոշ պատասխան տուեց այս հարցին:
Վերջում, երբ Յուստինիանոսը դարձաւ կայսր, նա պաշտպանեց սկիւթացիներին (533 թ. նա հաստատեց նրանց բանաձևը յատուկ հրովարտակով) և ինքն էլ որդեգրեց նրանց մօտեցումը, այն է՝ Քաղկեդոնը բացատրել Կիւրեղի ուսմունքի համաձայն: Սա շատ դժուար գործ էր, բայց արիստոտէլեան գաղափարները, որոնց կրողն էր վերոնշեալ Ղևոնդիոսը, թոյլ էին տալիս Քաղկեդոնը ﬔկնաբանել ս. Կիւրեղի ուսմունքի համաձայն: Պատահական չէ, որ Ղևոնդիոսը համարւում է սքոլաստիկայի զկզբնաւորողն Արևելքում:
Ղևոնդիոսի կիւրեղականութիւնը, ճիշտ է, կարելի է հարցականի տակ դնել. ﬕ՞թէ Կիւրեղն ուսուցանում էր, որ Բանն իրեն ﬕաւորեց անանձ և անդէմ մարդկային բնութիւնը: Սա ոչ թէ ս. Կիւրեղի, այլ հէնց Ղևոնդիոս Բիւզանդացու գաղափարն է, որը հետագայում զարգացրեցին Մաքսիմոս Խոստովանողն ու Յովհան Դամասկացին: Ըստ Ղևոնդիոսի՝ ﬕ բնութիւնը կարող է անձնաւորուել մէկ այլ բնութեան անձի ﬕջոցով կամ իրականանալ մէկ այլ բնութեան անձի մէջ: Այսպիսով նա յանգում է ,ներանձնականութեանե գաղափարին: Դրանով, սակայն, նա չի հասկանում անանձ բնութիւն, այլ երկու բնութիւն՝ մէկ անձի մէջ դրսևորուած: Այդուհանդերձ Ղևոնդիոսը չի ընդունում Քրիստոսի մարդկային ինքնուրոյն անձի գոյութիւնը նոյնիսկ տեսականօրէն, ﬕայն Աստծոյ Բանի անձի մէջ է մարդկութիւնը գտնում իրական գոյութիւն:
Անդրադառնալով Յուստինիանոս Ա կայսեր կրօնական գործունէութեանը հարկ է նշել, որ նախ և առաջ նա աքսորից վերադարձրեց հակաքաղկեդոնական եպիսկոպոսներին: Այնուհետև Եկեղեցու ﬕութիւնը վերականգնելու ﬕտումով նա որոշեց կազմակերպել հրապարակային աստուածաբանական վիճաբանութիւններ: Նման վիճաբանութիւններ տեղի են ունեցել ﬕ քանի անգամ: Սրանցից աﬔնանշանաւորն անց է կացուել Կ. Պոլսում 531-533 թթ. և յայտնի է Collatio Constantinopolitana անունով, որին մասնակցել են հակաքաղկեդոնական և քաղկեդոնական դաւանանքի վեցական ներկայացուցիչներ: Այս բանավէճերը, սակայն, գրեթէ արդիւնք չտուեցին. ﬕութիւն տեղի չունեցաւ: Նշուած բանավէճի ընթացում քաղկեդոնականներին ﬕացաւ ﬕայն մէկ եպիսկոպոս:
533 թ. երկրաշարժից յետոյ մայրաքաղաքում բուռն ընդդիմութիւն եղաւ Քաղկեդոնի ժողովի որոշումների դէմ: Կայսրը հրապարակեց ﬕ հրովարտակ, որում շեշտւում էր Քրիստոսի ﬕութիւնը, իսկ քաղկեդոնական ,երկու բնութիւնե բանաձևն անտեսուած էր: Ամէն դէպքում սա դեռևս Քաղկեդոնի ﬔրժումը չէր: 535 թ. մահացաւ Կ. Պոլսի Եպիփան եպիսկոպոսը: Նրան փոխարինեց Տրապիզոնի եպիսկոպոս Անթիմոսը: Եպիսկոպոսի՝ ﬕ աթոռից մէկ այլ աթոռի տեղափոխուելու փաստը թէև հակասում էր Նիկիոյ Ժողովի կանոններին, բայց այդ ժամանակներում սովորական էր դարձել Բիւզանդիայում և չէր կարող անօրինական համարուել:
Բաւական է յիշել ﬕայն Կ. Պոլսի եպիսկոպոս Պրոկղին, որը նախապէս ձեռնադրուել էր Կիզիկոս քաղաքի համար: Նոյն թուականին Կ. Պոլիս ժամանեց նաև Սևերոս Անտիոքացին, որին կայսրը վաղուց կանչում էր մայրաքաղաք, բայց նա խուսափում էր, քանի որ վստահ չէր իր կեանքի ապահովութեանը: Հաւանաբար, նրա գալուն նպաստեց Անթիմոսի ընտրութիւնը, քանի որ վերջինս հակաքաղկեդոնական էր: Բացի դրանից հակաքաղկեդոնականներին հովանաւորում էր Թէոդորա կայսրուհին, որը, եթէ հաւատանք Պրոկոպիոս Կեսարացուն, անհաﬔմատ աւելի ﬔծ հեղինակութիւն ունէր, քան կայսրը:
Այդ ժամանակ Սևերոսի ջանքերով Կ. Պոլիս եկաւ նաև Ալեքսանդրիայի Թէոդոսիոս եպիսկոպոսը, որը յարում էր Սևերոսին՝ ընդդէմ Յուլիանոսի: Ինչպէս յայտնի է, Ալեքսանդրիայում երկու եպիսկոպոս էր ընտրուել. Թէոդոսիոսը՝ Սևերոսի, իսկ Գայիանոսը՝ Յուլիանոս Աղիկառնացու աջակիցների կողﬕց: Թէպէտ տեղական իշխանութիւնը պաշտպանում էր Թէոդոսիոսին և կայսրը նոյնպէս աւելի կը համաձայնէր նրա ընտրութեանը, բայց ժողովուրդը համակրում էր Գայիանոսին: Դա էլ պատճառ եղաւ, որ Թէոդոսիոսը թողնի իր աթոռը և ﬔկնի Կ. Պոլիս:
Կարելի է ասել, որ այս շրջանում արքունիքում համակրանքով էին նայում հակաքաղկեդոնականներին: Եթէ դրան գումարենք նաև Յուստինիանոսի 533 թ. հրովարտակը, ապա կը ստացուի, որ Քաղկեդոնն արդէն անտեսւում էր, ինչպէս Զենոնի և Անաստասի ժամանակներում: Բայց իրադարձութիւնների այդպիսի զարգացմանը խանգարեց Անտիոքի Եփրեմ եպիսկոպոսը, որը նամակ գրեց Հռոﬕ նոր եպիսկոպոս Ագապետոսին՝ նրան խնդրելով ,ուղղափառութիւնըե փրկելու գալ Կ. Պոլիս:
Ագապետոսը Բիւզանդիայի մայրաքաղաք գալու իր պատճառներն էլ ունէր. Հռոﬕ նոր տիրակալ գոթ Թևդատը (Թէոդատ) նրան ուղարկել էր խաղաղութեան համար բանակցելու կայսեր հետ: Հռոﬕ Ագապետոս եպիսկոպոսը Կ. Պոլիս եկաւ 536 թ. և արևմուտցուն բնորոշ կոպտութեամբ բանավէճի մէջ մտաւ կայսեր հետ՝ Անթիմոսին գահազուրկ անելու պահանջով: Վերջիվերջոյ կայսրը զիջեց: Եւագրիոսը հաւաստում է, որ Սևերոսը համոզեց Անթիմոսին յանուն երկրաւոր փառքի յետ չկանգնել հաւատից և չընդունել Քաղկեդոնի դաւանանքը: Արդիւնքում Անթիմոսը գահազուրկ արուեց, իսկ նրա փոխարէն Ագապետոսը նոր եպիսկոպոս ձեռնադրեց Մինասին (Մեննաս): Շուտով Ագապետոսը հիւանդացաւ և մահացաւ, բայց Կ. Պոլսի նոր եպիսկոպոս Մինասը նոյն 536 թ. ժողով գումարեց, որը բանադրեց Անթիմոսին և Սևերոսին և ընդունեց ,ﬕ յերկուս բնութիւնսե բանաձևը: Կայսը, չնայած իր դժկամութեանը, ստիպուած էր հաստատել այս որոշումը:
Ագապետոսի փոխարէն Հռոմում ընտրուեց Սիլբերիոսը: Սակայն այս ընտրութիւնը հակառակ էր արքունիքի ծրագրերին: Նրա փոխարէն Թէոդորան (ինչպես Պրոկոպիոսն է նշում, չպէտք է մոռանալ, որ կայսրն ու կայսրուհին առանձին ոչ ﬕ բան չէին անում, նրանց բոլոր ծրագրերը փոխհամաձայնեցուած էին), որոշեց Հռոﬕ աթոռին բազﬔցնել Վիգիլիոսին, որի հետ գաղտնի համաձայնութեան էր եկել: Սա ուղարկուեց Իտալիա, որտեղ Բելիսարիոս զօրավարը պէտք է նրան Հռոﬕ եպիսկոպոս դարձնէր: Սիլբերիոսը գոթերի հետ կապեր հաստատելու ﬔղադրանքով գահընկէց արուեց և հետագայում սպանուեց Բելիսարիոսի կնոջ՝ Անտոնինայի ﬕջոցով: Հռոﬕ նոր եպիսկոպոս դարձաւ Վիգիլիոսը (537 թ.), որը ﬕանգաﬕց գնաց զիջումների: Նախ և առաջ նա հաղորդութեան մէջ մտաւ Թէոդոսիոսի, Սևերոսի և Անթիմոսի հետ:
Նրանց գրած նամակին կից Հռոﬕ նուիրապետի շարադրած հաւատոյ գիրը հաստատում է Հենոտիկոնի դաւանութիւնը. նամակում նաև նզովւում էին Պօղոս Սամոսատցին, Դիոդորոսը, Թէոդորոս Մոփսուեստացին և Թէոդորետոս Կիւրացին: Սրա մասին հաղորդում է Լիբարատուս սարկաւագը, թէև գործը գաղտնի էր արուել: Ամէն դէպքում դա չփոխեց ընդհանուր դրութիւնը: Կայսրը պարզապէս ցանկանում էր, որ Հռոﬕ եպիսկոպոսը նրա հլու հնազանդ գործիքը լինի, իսկ երկրում ամէն կերպ փորձում էր հաստատել քաղկեդոնականութիւնը:
Ալեքսանդրիայում պետութիւնը պաշտպանել էր Թէոդոսիոսին, քանի որ կարծւում էր, որ նրա հետ աւելի հեշտ կը լինի հաշտութեան գալ, բայց երբ ﬕութիւնը չհաստատուեց, նրան ևս հալածեցին: Թէոդոսիոսը կանչուեց Կ. Պոլիս, և երբ նա հրաժարուեց Քաղկեդոնն ընդունել, նրան աքսորեցին Դերկոս ամրոցը:
Նրա փոխարէն Ալեքսանդրիայի նոր եպիսկոպոս նշանակուեց քաղկեդոնական Պօղոսը: Սա, ոչնչի առջև կանգ չառնելով, փորձում էր ,հանդարտեցնել ալեքսանդրացիներինե (իմա՝ ընդունել տալ Քաղկեդոնի ժողովը): Այդ գործում նրան աջակցում էին Եգիպտոսի կառավարիչ Հռոդոնը և յատուկ պաշտօնեայ Արսենիոսը, որոնք ﬔղադրուեցին իրենց դաժանութիւնների համար (մասնաւորապէս Պսոէս սարկաւագին տանջամահ անելու նամար, ինչպէս վկայում է Պրոկոպիոսը): Հռոﬕ աւագ սարկաւագ Պելագիոսի գլխաւորութեամբ գործի քննութեան արդիւնքում Հռոդոնը և Արսենիոսը մահապատժի ենթարկուեցին, իսկ Պօղոսը 543 թ. կարգալոյծ արուեց:
Թէև Յուստինիանոսը հակաքաղկեդոնականներին դեռևս չէր հալածում, բայց նա նրանց արգելել էր ձեռնադրութիւններ կատարել: Դրանով նա փորձում էր ստիպել նրանց ﬕանալ քաղկեդոնականներին: Բայց սա ևս շօշափելի արդիւնք չբերեց: Յովհաննէս Տելլացին, ձեռնադրուելով Դերկոսում բանտարկուած Թէոդոսիոսի կողﬕց, կարողացաւ փախչել Պարսկաստան, որի սահմանին ձեռնադրութիւններ էր կատարում՝ ապահովելով հակաքաղկեդոնական հոգևորականութեան շարունակականութիւնն Ասորիքում, որի դէմ էր հիմնականում ուղղուած կայսեր քայլը (Եգիպտոսում հակաքաղկեդոնականները բացարձակ ﬔծամասնութիւն էին կազմում): Բայց 537 թ. բիւզանդացիները, բանակցելով պարսիկների հետ, կարողացան ձերբակալել նրան և բանտարկել Անտիոքում, որտեղ նա շուտով մահացաւ (538 թ.):
Դեռևս Յուստինոսի ժամանակներից մոլեռանդ քաղկեդոնական Պօղոս ,Հրէայե եպիսկոպոսի կողﬕց հակաքաղկեդոնականները հալածւում էին Ասորիքում: Սրան փոխարինած Եւփրասիոսը վարւում էր նոյն կերպ: Նոյն գործելակերպը որդեգրեց նաև վերջինիս յաջորդած Եփրեմը, որը նախկինում աշխարհիկ պաշտօնեայ էր և հաւատարիմ էր գտնուել կայսեր նկատմամբ՝ ճնշելով տեղի դաւադրութիւնը: Սա, բռնութիւն և խորամանկութիւն գործադրելով, ամէն կերպ աշխատում էր Ասորիքում արմատաւորել քաղկեդոնականութիւնը: Դրա համար նրան օգնական էր ուղարկուել Կլեﬔնտիոս զօրավարը՝ բիւզանդական զօրքով:
Բայց քաղկեդոնականների բոլոր ջանքերն ի դերև ելան: Բանն այն է, որ Բիւզանդիայի արևելեան սահմանին կազմաւորուել էր արաբական ﬕ պետութիւն, որի գլուխ կանգնած էր Գաբալայի որդի Արեթասը (Հարիթ իբն Ջաբալա), որը պետական կրօն էր հռչակել քրիստոնէութիւնը՝ հակաքաղկեդոնական դաւանանքով: Նա Բիւզանդական կայսրութեան վասալն ու դաշնակիցն էր, իսկ Յուստինիանոսը նրան նշանակել էր Ասորիքի բոլոր արաբական ցեղերի թագաւոր, որը զբաղւում էր սահմանների պաշտպանութեամբ և կռւում էր պարսիկների վասալ Խիրայի ալ-Մունդիր (Ալամունդարոս) ցեղապետի դէմ: Նա մասնակցել էր նաև պարսից Խոսրով Անուշիրուան արքայի դէմ Յուստինիանոսի մղած պատերազﬕն: 542 թ. նա այցելեց Կ. Պոլիս կայսերը խնդրեց չհալածել հակաքաղկեդոնականներին:
Նա կայսրից խնդրեց նաև հոգևորականներ՝ իր երկրում քրիստոնէութիւն քարոզելու համար: Կայսրը նրան տուեց Թէոդորոս եպիսկոպոսին՝ Բոստրայի համար (սրան պիտի ենթարկուէին Արաբիան և Պաղեստինը) և Յակոբ Բարադէոսին (Ծանծաղոս)՝ Եդեսիայի համար: Այս վերջինը պէտք է հովուէր Ասորիքն ու Ասիան: Յատկապէս Յակոբը շատ եռանդուն գործունէութիւն ծաւալեց և վերականգնեց ասորական հակաքաղկեդոնական նուիրապետութիւնը, որը գրեթէ վերացել էր Եփրեմ Անտիոքացու ջանքերով: Յակոբ Բարադէոսը Ասիայի համար եպիսկոպոս ձեռնադրեց ասորի յայտնի պատﬕչ Յովհաննէսին (Յովհան Եփեսացի), որը շատ բեղուն ﬕսիոնարական աշխատանք ծաւալեց կայսրութեան սահմաններում դեռևս ﬔծ թիւ կազմող հեթանոսների մէջ և բազմաթիւ եկեղեցիներ կառուցեց: Նոյն թուականին մահացած Եփրեﬕ փոխարէն նա Անտիոքի նուիրապետ ձեռնադրեց նաև Սարգիս (Սերգիոս) եպիսկոպոսին, որն Անտիոքի աթոռին մնաց ﬕնչև 547 թ.:
Այս շրջանում սակայն ﬕ նոր խնդիր ծագեց: Պաղեստինի վանքերում բազմացել էին Որոգինէսի հետևորդները, որոնք աւելի էին զարգացրել նրա ուսմունքը: Սրանց էին յարել նաև Դոﬔտիանոս Անկիւրացին և Կապադովկիոյ Կեսարիայի եպիսկոպոս Թէոդորոս Ասկիդասը, որը կայսեր մտերիﬓ էր: 543 թ. Յուստինիանոս կայսրը յատուկ ժողով գումարեց Կ. Պոլսում, Մինաս եպիսկոպոսի գլխաւորութեամբ, որում դատապարտուեց Որոգինէսը և նրա ուսմունքը: Ժողովի որոշումներին ստիպուած էր ստորագրել նաև Թէոդորոսը:
Ըստ բիւզանդական պատմագրութեան և նրան հետևող քաղկեդոնական պատմաբանների՝ կայսեր ուշադրութիւնը Որոգինէսից շեղելու համար Թէոդորոս Ասկիդասը վատաբանեց Թէոդորոս Մոփսուեստացուն, Թէոդորետոս Կիւրացուն և Իբաս Եդեսացուն՝ նրանց վրայ բարդելով նեստորականութեան ﬔղադրանքը: Կայսրը ﬕանգաﬕց հետաքրքրուեց այս հարցով և յարմար գտաւ դատապարտել վերջիններիս: Թէև քաղկեդոնականներն այսպէս են ներկայացնում խնդրի առաջացումը, բայց դժուար է համաձայնել, որ կայսրը նման բան ծրագրէր պարզապէս ﬕ պալատական եպիսկոպոսի դրդմամբ. նա չափազանց լաւ աստուածաբան էր որևէ մէկի ձեռքին խաղալիք դառնալու համար:
Այս ծրագրի իրական նպատակը հակաքաղկեդոնականներին սիրաշահելն ու ﬕութիւնը վերահաստատելն էր, որն իսկապէս շատ կարևոր էր կայսեր համար: Քաղկեդոնում ոչ ﬕայն չդատապարտուեցին, այլև արդարացուեցին Թէոդորետոսն ու Իբասը, որոնք շատ մօտ էին նեստորականութեանը, եթէ չասենք՝ նեստորական էին: Թէոդորետոսը բացայայտ կերպով պաշտպանում էր Նեստորին և հակաճառում Կիւրեղ Ալեքսանդրացուն՝ նոյնիսկ վերջինիս մահից յետոյ պահպանելով իր անբարեացակամութիւնը նրա նկատմամբ:
Իբասի նամակը պարսիկ Մարիին գրուած էր ուղղակի Կիւրեղի դէմ: Քաղկեդոնի ժողովում նրանց խնդիրը մանրամասնօրէն չքննուեց և նրանք արդարացուեցին, քանի որ Քաղկեդոնը գումարուել էր Ալեքսանդրիայի ազդեցութիւնը, հետևաբար, նաև աստուածաբանութիւնը նսեմացնելու համար, և դրա համար այնտեղ շատ բարեացակամ էին տրամադրուած անտիոքեան աստուածաբանութեան և աստուածաբանների նկատմամբ: Բնական է, որ հակաքաղկեդոնականները Քաղկեդոնի ժողովն ընկալէին որպէս նեստորականութեան յաղթանակ, եթէ այնտեղ դատապարտուել էր կիւրեղեան դաւանութիւնը և դրա հետևորդները, իսկ Նեստորի պաշտպանները՝ արդարացուել էին:
Նոր սկսուած քննարկման ժամանակ հարց ծագեց՝ արդեօ՞ք կարելի է նզովել խաղաղութեամբ Եկեղեցում վախճանուած մարդկանց: Կ. Պոլսի ապագայ եպիսկոպոս Եւտիքիոսը վճռականօրէն յայտարարեց, որ դա նոյնիսկ քննարկման նիւթ չէ, քանի որ հնում Յոսիա արքան այրեց վաղուց ﬔռածների ոսկորները (Դ Թագ. ԻԳ 16):
Դրանից յետոյ՝ 544 թ., Յուստինիանոս կայսրը հրատարակեց իր այսպէս կոչուած ,Երեք գլուխների մասինե հրովարտակը, որից պահպանուել են ﬕայն երեք հատուածներ: Դրանցում ﬕ կողﬕց բանադրւում են Իբասի նամակը պաշտպանողներն ու Թէոդորոս Մոփսուեստացին, իսկ ﬕւս կողﬕց փորձ է արւում որևէ կասկածից հեռու պահել Քաղկեդոնի հեղինակութիւնը: Որոշ շփոթ է առաջացել ,Երեք գլուխներե եզրի շուրջ. ոմանք այն հասկանում են երեք անտիոքացիների իմաստով, այնինչ խօսքը հրովարտակի երեք կէտերի մասին է:
Հրովարտակը ստորագրեցին և՛ Կ. Պոլսի, և՛ Ալեքսանդրիայի, և՛ Անտիոքի և թէ՛ Երուսաղէﬕ հայրապետները (իհարկէ որոշ դիմադրութիւնից յետոյ): Չնայած բռնի ստորագրութեանը լուրջ ընդդիմութիւն առաջացաւ յատկապէս Արևմուտքում: Թէպէտ ոչ ոք չէր փորձում ուղղակիօրէն պաշտպանել Իբասի նամակը, որում նախատւում էր Կիւրեղը, բայցևայնպէս Իբասի և Թէոդորետոսի խնդիրը վերարծարծելն ստուեր էր գցում Քաղկեդոնի հեղինակութեան և կարծեցեալ անսխալականութեան վրայ, քանի որ վիճարկւում էին նրա որոշումները: Դա լաւ էին հասկացել և դրա մասին էին գրում արևմուտցի հակաճառողները, քանի որ լուրջ փաստարկներ չունէին հրովարտակի դէմ: Հարկ է նշել նաև, որ Արևմուտքի իրաւաբանական մտածողութեանը առաւել հոգեհարազատ էր անտիոքեան ,տրամաբանականե աստուածաբանութիւնը, որի պատճառով նրանք կարծես բնազդաբար պաշտպանում էին անտիոքացիներին: Այդ իսկ պատճառով կայսեր որոշմանն առաւել ուժգին դիմադրում էին Իտալիայում և յատկապէս Աֆրիկայում:
Վիճաբանական հարցը լուծելու համար Յուստինիանոսը որոշեց գլխատել Արևմուտքի դիմադրութիւնը և Կ. Պոլիս բերել Վիգիլիոս եպիսկոպոսին: Վերջինս գրեթէ բռնի կերպով բերուեց նախ Սիցիլիա, իսկ 547 թ.՝ մայրաքաղաք: Բայց Կ. Պոլիս գալով՝ Վիգիլիոսը նախապէս խզեց հաղորդութիւնը Մինաս եպիսկոպոսի և կայսեր հրովարտակն ստորագրած եպիսկոպոսների հետ: Բայց շուտով նա հրաժարուեց իր որոշուﬕց և չցանկանալով բացայայտ կերպով ﬔրժել կայսեր հրովարտակը, ﬕայն փորձեց ձգձգել պատասխանը:
Վիգիլիոսի գլխաւորութեամբ 548 թ. Կ. Պոլսում հաւաքուած հիմնականում արևմուտցի 70 եպիսկոպոսներից կազմուեց ﬕ մասնաժողով, որը պիտի քննէր խնդիրը: Արևմուտցիները փորձում էին ապացուցել, որ Քաղկեդոնում ընդունուել է Իբասի նամակը, կարծես դրանով նրա բովանդակութիւնը ուղղափառ պիտի համարուէր, այնինչ ընդհակառակը, դա Քաղկեդոնի չարափառութեան ապացոյց էր, որը պիտի ձգտէին ուրանալ բիւզանդացիները:
Ամէն դէպքում Վիգիլիոսը որոշ վերապահումներով ընդունեց կայսեր որոշումը: Մասնաժողովը յստակ որոշում չընդունուեց, բայց Վիգիլիոսն իր անունից պատրաստեց ﬕ զգուշաւոր փաստաթուղթ, որը յայտնի է ,Judicatumե (լատ. բառացի՝ դատավճիռ) անունով, և այն յանձնեց կայսերը: Բայց այս փաստաթուղթը նոր քաշքշուկի պատճառ եղաւ: Արևմուտցիների ﬔծ մասը չընդունեց այն, իսկ աֆրիկացիները Ռեպարատոս Կարթագենացու գլխաւորութեամբ 550 թ. ﬕ ժողովով հաղորդակցութիւնից զրկեցին Վիգիլիոսին: Սակայն Կայսրը շարունակեց իր քաղաքականութիւնը՝ հաստատապէս որոշելով աւարտի հասցնել ծրագրածը:
550 թ. նրա պահանջով Մոփսուեստիայում գումարուած եպիսկոպոսական ժողովը ,հրաժարուեցե Թէոդորոսից: Դրանից յետոյ Վիգիլիոսը հարկադրուած գրաւոր կերպով պարտաւորուեց նպաստել ,երեք գլուխներիե (իմա՝ երեք անտիոքացիների) դատապարտմանը: Դրա դիմաց կայսրը պարտաւորւում էր ոչինչ չանել առանց ժողովական որոշման: 551 թ. Յուստինիանոս կայսրը հրատարակեց ,Երեք գլուխներինե դատապարտող ﬕ նոր հրովարտակ, որը յայտնի է (Դաւանութիւն հաւատոյ) անունով: Սրան կցուած էին 13 նզովքներ: Այս անգամ, սակայն, Վիգիլիոսն աւելի վճռական գտնուեց և Դատիոս Մեդիոլանեցու հետ պատսպարուելով Հորﬕզդասի պալատում՝ ﬔրժեց ստորագրել հրովարտակը և հաղորդակցութիւնից զրկեց Մինասին և մնացած ստորագրողներին: Դրանից յետոյ կայսրը կարողացաւ համոզել Վիգիլիոսին վերադառնալ, բայց շուտով սա փախաւ Քաղկեդոն՝ ս. Եւփիﬕայի եկեղեցի: Այս անգամ ևս նրան վերադարձրեցին մայրաքաղաք, բայց աւելի կոպիտ վարուելով:
552 թ. մահացաւ Մինաս հայրապետը և նրան յաջորդեց վերոյիշեալ Եւտիքիոսը, որը 553 թ. վերականգնեց հաղորդակցութիւնը Հռոﬕ եպիսկոպոսի հետ: Կրքերը կարծես հանդարտուել էին, և կայսրը յարմար գտաւ ժողովով հաստատել տալ իր որոշուﬓերը: Այս նոր մօտեցումն ունէր իր պատճառները: Բանն այն է, որ Հռոմն անցել էր գոթերի առաջնորդ Տուտիլասի ձեռքը, և արևմուտցիների նկատմամբ բռնութիւն գործադրելն այլևս նպատակայարմար չէր: Վիգիլիոսը ցանկանում էր, որ ժողովը տեղի ունենայ Հռոմում, բայց կայսրը նշանակեց Կ. Պոլիսը: Երբ Վիգիլիոսը տեսաւ, որ ժողովում արևելցիները բացարձակ ﬔծամասնութիւն են կազﬔլու, նա պարզապէս հրաժարուեց մասնակցելուց:
Ըստ Հռոﬕ եպիսկոպոսի՝ ինքը քրիստոնէական աշխարհի կէսն էր, իսկ ըստ Յուստինիանոսի՝ մէկ հինգերորդը: Այնուաﬔնայնիւ կայսրը ժողովը գումարեց 553 թ. մայիսին: Ժողովը նախագահում էր Եւտիքիոս Կոստանդնուպոլսեցին: Միւս կարևոր մասնակիցներն էին Ապողինար Ալեքսանդրացին, Դոմնոս Անտիոքացին, Երուսաղէﬕ արքեպիսկոպոսի երեք ներկայացուցիչները և վեց եպիսկոպոս Արևմուտքից: Առաջին նիստին, որը բացուեց մայիսի 5-ին, ներկայ էին 151 եպիսկոպոսներ, իսկ մնացած նիստերին՝ 164, որոնցից 8-ն Արևմուտքից:
Առաջին նիստում կայսրը յատուկ պաշտօնեայի ﬕջոցով յայտնեց իր կամքը՝ դատապարտել ,Երեք գլուխներինե, որից յետոյ պաշտօնեան հեռացաւ: Հաշուի առնելով, որ Վիգիլիոսը գտնւում էր Կ. Պոլսում, ժողովականները որոշեցին հրաւիրել նրան, բայց նա հրաժարուեց: Հրաւէրը կրկնուեց մայիսի 6-ին, այնուհետև մայիսի 7-ին: Բոլոր դէպքերում Վիգիլիոսը հրաժարւում էր տարբեր պատրուակներով: Երկրորդ նիստում՝ մայիսի 8-ին, ամփոփուեց այս հրաւէրների արդիւնքը և նոր հրաւէրներ եղան Կ. Պոլսում գտնուող այլ արևմուտցիներին, որոնք նոյնպէս հրաժարուեցին:
Երրորդ նիստում՝ մայիսի 9-ին, եպիսկոպոսները ներկայացրեցին իրենց դաւանութիւնը, այսինքն՝ խոստովանեցին, որ հաւատարիմ են առաջին չորս Ժողովների դաւանութեանը: Չորրորդ նիստում՝ մայիսի 12-ին, սկսուեց բուն քննարկումը: Թէոդորոս Մոփսուեստացու ուսմունքը քննելու համար ընթերցուեցին հատուածներ նրա երկերից և նրա հանգանակը, որոնք հերետիկոսական ճանաչուեցին: Հինգերորդ նիստում՝ մայիսի 17-ին, ընթերցուեցին հայրերի գործերի այն հատուածները, որոնցում նրանք կարծիք էին յայտնել Թէոդորոս Մոփսուեստացու մասին:
Կարևոր էր յատկապէս Կիւրեղ Ալեքսանդրացու կարծիքը: Քննուեց նաև հերետիկոսներին յետ մահու դատապարտելու խնդիրը, ընթերցուեց 550 թ. Մոփսուեստիայի ժողովի գործքը: Այնուհետև ընթերցուեցին հատուածներ Թէոդորետոսի՝ Կիւրեղի դէմ գրուած երկերից, որոնք նոյնպէս հերետիկոսական ճանաչուեցին: Բայց ժողովականները յատուկ կերպով շեշտեցին Քաղկեդոնի անսխալականութիւնը և չդատապարտեցին Թէոդորետոսին, այլ ﬕայն նրա գրուածքները:
Վեցերորդ նիստում՝ մայիսի 19-ին, քննուեց Իբասի նամակը, որը հերետիկոսական ճանաչուեց նոյն սկզբունքով: Ժողովականները ամէն կերպ փորձում էին ցոյց տալ, որ Իբասի նամակը կապ չունի Քաղկեդոնի հետ. դրա համար նամակը հաﬔմատուեց Քաղկեդոնի դաւանութեան հետ և նրան բոլորովին հակառակ ճանաչուեց: Քաղկեդոնի ,հայրերըե իբր հասկացել էին Իբասի նեստորական հակումները և հէնց դրա համար էր որ նրանից պահանջել էին դատապարտել Նեստորին: Այստեղ պէտք է նշել, որ 553 թ. մայիսի 25-ին Վիգիլիոսը կայսերը յանձնեց իր կարծիքը ,Երեք գլուխներիե վերաբերեալ ﬕ փաստաթղթով, որը պատրաստուել էր դեռևս մայիսի 14-ին և ստորագրուել էր 16 արևմուտցի եպիսկոպոսների կողﬕց:
Այն յայտնի է ,Constitutum de tribus capitulisե անունով: Այստեղ Վիգիլիոսը փորձում է արդարանալ և բացատրել իր հակառակ դիրքը ,Երեք գլուխներիե դատապարտութեան հարցում: Այնուհետև, վերլուծելով Թէոդորոս Մոփսուեստացու գործերը, դատապարտում է նրա հայեացքները, բայց յորդորում չդիպչել նրա անձին. չի պաշտպանում նրան, բայց չի էլ դատապարտում: Թէոդորետոսի դատապարտութիւնը բացառում է յանուն Քաղկեդոնի հեղինակութեան: Այդ ձևով նա պաշտպանում է նաև Իբասին: Այս փաստաթուղթը Յուստինիանոսը նոյնիսկ չցանկացաւ ընդունել, իսկ Վիգիլիոսի խնդիրը քննուեց ժողովի եօթերորդ նիստում:
Մայիսի 26-ին բացուած եօթերորդ նիստում կայսեր պաշտօնեայ Կոստանդիանոսը յիշեցրեց Վիգիլիոսի կողﬕց բանաւոր և գրաւոր կերպով բազում անգամ արուած ,Երեք գլուխներիե դատապարտութիւնը: Ընթերցուեցին Վիգիլիոսի նամակները՝ ուղղուած Հռոﬕ Ռուստիկոս և Սեբաստիանոս սարկաւագներին, Վաղենտինիանոս Սկիւթացուն և Աւրելիանոս Արելատացուն: Այնուհետև քննուեց Յուստինոսի ժամանակ եղած ﬕ խնդիր. Կիւրոս քաղաքի եպիսկոպոս Սերգիոսը տօնել էր Թէոդորոս Մոփսուեստացու, Դիոդորոս Տարսոնացու, Թէոդորետոսի և Նեստորի յիշատակը, որի համար գահազուրկ էր արուել: Ընթերցուեց այդ գործին վերաբերող փաստաթուղթը:
Յունիսի 2-ին տեղի ունեցաւ ժողովի վերջին՝ ութերորդ, նիստը, որում դատապարտուեցին ,Երեք գլուխներըե և ընդունուեցին 14 կանոններ (նզովքներ): Այս 14 կէտերը շատ նման էին Յուստինիանոսի-ի 13 նզովքներին:
Այստեղ կը փորձենք ներկայացնել դրանք՝ պատկերացում կազﬔլու համար, թէ ի՛նչ գործնական արդիւնք ունեցաւ Կ. Պոլսի ժողովը և ի՛նչ նորութիւն բերեց բիւզանդական եկեղեցուն:
Առաջին կէտը ներկայացնում է համագոյ Ս. Երրորդութեան հրամանակարգ վարդապետութիւնը և որևէ նոր բան չունի:
Երկրորդ կէտը վերաբերում է Քրիստոսի ,կրկնակիե ծննդեանը, այսինքն՝ քրիստոսաբանական ուղղադաւան գաղափար է:
Երրորդ կէտում կարդում ենք. ,Եթէ ոք ասէ, եթէ այլ է Բան Աստուած՝ որ գործէ նշանս, և այլ է Քրիստոս՝ որ չարչարեցաւ, կամ ասէ, եթէ Բանն Աստուած ընդ Քրիստոսի էր, զոր ծնաւ ի կնոջէ, և կամ էր ի նմա՝ որպէս ոﬓ յոﬓ, և ոչ խոստովանի, թէ ﬕ և նոյն է Տէր ﬔր Յիսուս Քրիստոս՝ Բան Աստուծոյ մարﬓացեալ, և նորա իսկ են նշանս և չարչարանս, զոր կրեաց մարﬓով կամաւորապէս, զայսպիսին նզովեալ եղիցիե:
Այսպիսով, այս կէտը հակասում և անգամ հերքում է Քաղկեդոնի նեստորական գաղափարը. ,Այլ ինչ է՝ ուստի յերկաքանչիւրուﬓ հասարակ է անարգանքն, և այլ ինչ՝ ուստի հասարակ է փառքնե:
Չորրորդ կէտը դատապարտում է Թէոդորոս Մոփսուեստացու հայեացքներում հանդիպող դինաﬕստական գաղափարները, այն է՝ Աստծոյ Բանի և մարդու ﬕաւորումն ,ըստ շնորհի, կամ ըստ ներգործութեան, կամ ըստ համապատուութեանե և այլն: Այստեղ շեշտւում է Քրիստոսի մէկ անձը և ասւում, որ Քրիստոս է ,ﬕ յԵրրորդութենէնե: Մերժւում է նաև ﬕութեան մէջ շփոթութեան գաղափարը:
Հինգերորդ կէտում փորձում է ուղղափառօրէն ﬔկնաբանել Քաղկեդոնը: Այսպէս, նշում է, որ ﬕ անձ ասելով չի հասկացւում երկու կամ աւելի անձեր, ինչպէս հասկանում էին Նեստորն ու Թէոդորոսը: Միևնոյն ժամանակ ձգտում է այս ﬔղադրանքից պաշտպանել Քաղկեդոնի ժողովը:
Վեցերորդ կէտում դատապարտում է Նեստորի և Թէոդորոսի այն գաղափարը, որ սուրբ Կոյսն Աստուածածին է ոչ թէ իրապէս, այլ ﬕայն անուղղակիօրէն: Նորից այս հասկացողութեամբ դաւանելու ﬔղադրանքը փորձում է հանել Քաղկեդոնի ժողովից:
Հետաքրքրական է եօթերորդ կէտը: Այն ներկայացնում է Քաղկեդոնի ,յերկուս բնութիւնսե բանաձևը, բայց ﬔկնաբանութեան մէջ այնպիսի արտայայտութիւններ է օգտագործում, որոնք հարազատ են Կիւրեղի մտածողութեանը և կարծես վերացնում են նեստորականութեան գայթակղութիւնը: Այսպէս, երկու բնութիւնների տարբերութիւնը շեշտելով հանդերձ, ասւում է, որ դրանց տարբերութիւնը պէտք է ընդունել ﬕայն պատկերացումով՝ տեսականօրէն, և չի կարելի դաւանել երկու բնութիւն թուաբանական իմաստով, այսինքն՝ դաւանել երկուսը առանձին:
Ութերորդ կէտն օգտագործում է ,յերկուց բնութեանցե և ,ﬕ բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացեալե արտայայտութիւնները և ընդգծում անձի ﬕութիւնը, բայց բնութիւնների շփոթութիւնը բացառելու համար նշում է, որ բնութիւնները ,մնում են այն, ինչ որ էինե: Այստեղ արդէն կարելի է ասել, որ վերացուած է Քաղկեդոնի կասկածելի դաւանութիւնը և Քրիստոսի ﬕութիւնը հանդէս է գալիս աւելի բացայայտ կերպով, բայց ինչպէս տեսանք վերը, փորձ է արւում այս նոյն հաւատը վերագրելու Քաղկեդոնին:
Իններորդ կէտում ասւում է, որ եթէ մէկն ասի, թէ պէտք է երկրպագել Քրիստոսին ,յերկուս բնութիւնսե, որից մէջտեղ է գալիս երկու առանձին երկրպագութիւն, նզովուած լինի: Զարմանալի փաստ՝ դատապարտւում է Քաղկեդոնի դաւանական բանաձևը, բայց չի դատապարտւում Քաղկեդոնը, որին վերագրւում է ուղղափառ դաւանանք և հաւանաբար այդ բանաձևի ուղղափառ ընկալում: Ամէն դէպքում ,երկուս բնութիւնսե բանաձևը բառացի, նեստորական շեշտադրումով հասկանալն անհնար է դառնում այս ժողովի ընդունած որոշումների արդիւնքում: Շատերն էին հասկանում, որ այստեղ բիւզանդական եկեկեղեցին հրաժարւում է քաղկեդոնականութիւնից՝ նենգափոխելով Քաղկեդոնը՝ վերջինիս արդարացնելու համար: Ազնիւ լինելու դէպքում պէտք էր պարզապէս հրաժարուել Քաղկեդոնից կամ էլ ընդհակառակը հաւատարիմ մնալ Քաղկեդոնի անտիոքեան (իմա՝ նեստորական) դաւանանքին: Այստեղ ևս հակաքաղկեդոնականներին խօսելու տեղ չտալու և ցոյց տալու համար Քաղկեդոնի դրական ներդրումը, ﬔրժւում է ﬕաբնակաութիւնն իր այն իմաստով, որով հասկանում են քաղկեդոնականները, այսինքն՝ բնութիւններից որևէ մէկի վերացումը կամ շփոթը:
Տասներորդ կէտը ներկայացնում ենք ամբողջութեամբ. ,Եթէ ոք ոչ դաւանի, եթէ խաչեալն մարﬓով Տէր ﬔր Յիսուս Քրիստոս Աստուած է ճշմարիտ և Տէր փառաց՝ և ﬕ ի սուրբ Երրորդութենէն, զայսպիսին նզովեալ եղիցիե: Սա, ինչպէս տեսնում ենք, յիշեցնում է Յուստինիանոսի մօտեցումն այսպէս կոչուած ,աստուածաչարչարութեանե վէճերում, որը բառացի համապատասխանում է Հենոտիկոնին և գրեթէ չի տարբերւում հակաքաղկեդոնականների ,որ խաչեցարե արտայայտութիւնից:
Տասնմէկերորդ կէտը ժողովի դաւանական ամփոփումն է. այստեղ նզովւում են ամէն տեսակ հերետիկոսութիւնները, որոնցից անուանապէս յիշուած են Արիոսը, Եւնոﬕոսը, Մակեդոնը, Ապողինարը (այս երեքը ևս նզովուել էին յետ մահու), Նեստորը, Եւտիքէսը և Որոգինէսը: Այստեղ է նաև ընդունւում Քաղկեդոնի տիեզերականութիւնը, քանի որ ընդունւում են չորս ,Տիեզերականե ժողոﬖերը:
Տասներկուերորդ կէտը ներկայացնում է Թէոդորոս Մոփսուեստացու դաւանանքը և նզովում նրան ու նրա երկերը: Տասներեքերորդ կէտը նզովում է Թէոդորետոսի ,պիղծ ստեղծագործութիւններըե, որոնք նա գրել էր Եփեսոսի Տիեզերական Ժողովի, ս. Կիւրեղ Ալեքսանդրացու և վերջինիս 12 նզովքների դէմ: Տասնչորսերորդ կէտը նոյն ձևով նզովում է Իբասի վերոնշեալ նամակը՝ ﬕ տեսակ կասկածանքով նայելով դրա հեղինակային պատկանելիութեանը. ,
որը, ասում են, գրել է Իբասըե: Եւ ինչպէս տեսնում ենք ,Երեք գլուխներիե վէճի ողջ ընթացքում, այստեղ ևս անձնապէս չեն դատապարտւում և չեն նզովւում Թէոդորետոսը և Իբասը, այլ ﬕայն նրանց որոշ երկերը:
Ժողովը, սակայն, շօշափելի արդիւնք չտուեց: Հակաքաղկեդոնականներից ոչ ոք չﬕացաւ կայսերական եկեղեցուն: Ժողովի որոշուﬓերին քաղկեդոնական Արևելքը հնազանդուեց առանց որևէ դժուարութեան. ﬕայն ﬕ եպիսկոպոս չընդունեց ժողովը և դրա համար աքսորուեց:
Բայց Արևմուտքի ընդդիմութիւնն ուժեղ էր. ժողովը չընդունեցին ո՛չ Վիգիլիոսը, ո՛չ էլ Աֆրիկայի եպիսկոպոսները: Կայսրը սրանց հնազանդեցնելու համար դիﬔց բռնութեան. ոմանք աքսորուեցին, ոմանք էլ տեղի տուեցին և ընդունեցին Կ. Պոլսի ժողովի որոշուﬓերը: Այսպէս, Վիգիլիոսը, որ սկզբում ընդդիմանում էր, 553 թ. դեկտեմբերի 8-ին Եւտիքիոս Կոստանդնուպոլսեցուն գրած նամակում խոստովանեց իր սխալը, իսկ 554 թ. փետրուարի 23-ին գրեց յատուկ ուղերձ, որով արևմուտցիներին կոչ էր անում ընդունել ,Երեք գլուխներիե դատապարտութիւնը: Այստեղ նա յայտարարում էր, որ Իբասի նամակը ոչ թէ կասկածելի է, այլ պարզապէս կեղծ է: Նման գործելակերպը սովորական է քաղկեդոնականների համար, որոնք իրենց իրաւացիութիւնն ապացուցելու համար խեղաթիւրում են փաստերը և ,սրբագրումե անցեալը: Բաւական է յիշել ս. Աթանասի գործերը, որոնք նրանք ,հիմնաւոր կերպովե վերագրում են ապողինարականներին:
Վիգիլիոսի այս որոշումը կարելի է կապել նրա թուլամորթութեան հետ, կամ էլ բացատրել քաղաքական նոր զարգացումներով: Բանն այն է, որ Յուստինիանոսի հայազգի զօրավար Նարսէսը 553 թ. վերջնականապէս գրաւեց Հռոմը: Այժմ իմաստ չունէր կայսերը դիմադրելը, քանի որ այլընտրանք չկար: Շուտով Հռոﬕց ﬕ պատուիրակութիւն եկաւ Կ. Պոլիս, որը խնդրեց Վիգիլիոսի համար: Կայսրը թոյլ տուեց վերջինիս վերադառնալ իր աթոռը, սակայն 553 թ. յուլիսի 7-ին նա մահացաւ Սիցիլիայում՝ այդպէս էլ չհասնելով Հռոմ:
Վիգիլիոսին յաջորդած Պելագիոսը ևս աﬔնևին էլ չէր վայելում ժողովրդի սէրը, քանի որ երկար դիմադրութիւնից յետոյ համաձայնել էր ,երեք գլուխներիե դատապարտութեանը: Աֆրիկայի դիմադրութիւնը կոտրելու համար 555 թ. կայսրը հալածանք սկսեց տեղի եպիսկոպոսների դէմ և աքսորեց առաւել եռանդուններին: Վերջիվերջոյ 559 թ. Աֆրիկան ևս ընդունեց Կ. Պոլսի 553 թ. ժողովի որոշումները: Աւելի ծանր էր դրութիւնը Հիւսիսային Իտալիայում: 555 թ. Աքուիլէյիայի ժողովից յետոյ Հիւսիսի եպիսկոպոսները խզեցին հաղորդակցութիւնը Հռոﬕ հետ, որին նրանք համարում էին Բիւզանդիայի խամաճիկը:
568 թ. լանգոբարդները գրաւեցին Հիւսիսային Իտալիան: Նրանց արշաւանքների շնորհիւ ﬕ կողﬕց Հռոﬕ եպիսկոպոսը վերականգնեց իր անկախութիւնը, ﬕւս կողﬕց Աքուիլէյայի և Մեդիոլանուﬕ (Միլան) եպիսկոպոսներն ստիպուած էին վերականգնել հաղորդակցութիւնը Հռոﬕ հետ՝ արիոսական բարբարոսներին դիմագրաւելու համար: Դա ﬕանգաﬕց չեղաւ: Նախ նշուած երկրամասերի եպիսկոպոսներն ստիպուած եղան փախչել բիւզանդացիներին ենթակայ քաղաքները, յետոյ նրանց մէջ էլ բաժանում եղաւ: Գրիգոր Մեծը (590-604 թթ.) կարողացաւ հնազանդեցնել Մեդիոլանը, բայց պառակտումը մնաց Աքուիլէյայում: Երբ Գրիգոր Մեծը փորձեց վերականգնել հաղորդակցութիւնն այս երկրամասի հետ, տեղի հոգևորականները երկու ժողով գումարեցին, որոնցում հրաժարուեցին դատապարտել ,Երեք գլուխներըե:
Ինչպէս արդէն վերը ցոյց տրուեց, սրանց մէջ էլ բաժանում եղաւ, ինչպէս Մեդիոլանի պարագայում: Աքուիլէյայի եպիսկոպոս Պաւլինոսը և բնակչութեան ﬕ մասը 568 թ. տեղափոխուեցին բիւզանդացիներին ենթակայ Գրադո քաղաքը: Լանգոբարդները նրա փոխարէն Աքուիլէյայում նոր եպիսկոպոս ձեռնադրեցին: Գրադոյում Պաւլինոսին յաջորդեցին Եղիան, Սևերոսը և Կանդիդիանոսը, որը կապեր հաստատեց Հռոﬕ հետ: Լանգոբարդներն Աքուիլէյայի եպիսկոպոսին հռչակեցին պատրիարք. նրանց օրինակին հետևեց նաև Գրադոյի եպիսկոպոսը: Հիւսիսային Իտալիայում այդպիսով ձևաւորուեցին Հռոﬕց անկախ երկու փոքր պատրիարքութիւններ: Միայն Հռոﬕ Սերգիոս եպիսկոպոսի ժամանակ, Աքուիլէյայի 700 թ. ժողովից յետոյ վերականգնուեց եկեղեցական ﬕութիւնն Արևմուտքում:
Այսպիսին էր դրութիւնն Արևմուտքում, իսկ Արևելքում լուրջ փոփոխութիւններ չեղան: Հակաքաղկեդոնականները ﬕտք չունէին ﬕանալու, քանի որ Քաղկեդոնի ժողոﬖ այնուաﬔնայնիւ չվերացուեց:
Ինչ վերաբերում է Յուստինիանոս կայսերը, ապա նա Թէոդորայի մահից (448 թ.) յետոյ էլ համակրում էր հակաքաղկեդոնականներին: Իր կեանքի վերջում նա հետաքրքրուեց Քրիստոսի մարմնի անապականութեան խնդրով, որը յուզել էր Ալեքսանդրիայի Եկեղեցին: Կայսրը ﬕ նոր հրովարտակ հրապարակեց, որում պաշտպանում էր անապականութեան վարդապետութիւնը և պահանջում, որ բոլոր եպիսկոպոսները վաւերական ճանաչեն այն: Այդ հրովարտակը չստորագրեց Եւտիքիոսը, որն անապականութեան ուսմունքի մէջ տեսնում էր երևութականութիւն:
Դրա համար Յուստինիանոսը նրան գահազուրկ արեց և աքսորեց: Նրա փոխարէն Կ. Պոլսի աթոռին բազﬔց ծագումով անտիոքացի Յովհաննէս Սքոլաստիկոսը, որը յայտնի է որպէս բիւզանդական կանոնագրքի խմբագիր: Կայսեր հրովարտակին ﬔծ եռանդով էր դիմադրում յատկապէս Անտիոքի եպիսկոպոս Անաստասը, որն անշուշտ նոյնպէս կաքսորուէր, բայց 565 թ. նոյեմբերի 14-ին Յուստինիանոս կայսրը մահացաւ:
Նոր կայսր դարձաւ Յուստինոս Բ (565-578 թթ.)՝ Յուստինիանոսի քեռորդին: Նա առաջին հերթին հրամայեց վերադարձնել բոլոր աքսորուած եպիսկոպոսներին: Այնուհետև հրապարակեց ﬕ հրովարտակ, որում կրկնում էր Կ. Պոլսի 553 թ. ժողովի և Յուստինիանոսի հրովարտակների (բացի վերջինից) դաւանութիւնը, այսինքն՝ Քաղկեդոնի դաւանութիւնը՝ որքան հնարաւոր է մօտեցուած և հաշտեցուած ս. Կիւրեղի վարդապետութեանը: Այսպէս, նա օգտագործում էր ,յերկուց բնութեանցե և ,ﬕ բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացեալե բանաձևերը՝ ասելով նաև, որ երբէք չի բաժանում Բանի անձը և թուաբանական հաշիւ չի ներմուծում: Միևնոյն ժամանակ շեշտում էր, որ ﬕութեան մէջ չկայ շփոթութիւն և բնութիւնները մնում են այն, ինչ որ էին ﬕնչև ﬕութիւնը:
Այսպիսով, Յուստինոս Բ կայսրը վարում էր չեզոք և հաշտարար քաղաքականութիւն՝ պահպանելով Յուստինիանոսի դաւանութիւնը:
Յուստինոս Բ-ին յաջորդած Տիբերիոսը (578-582 թթ.) նոյնպէս վարում էր չեզոք քաղաքականութիւն և աշխատում չսրել եկեղեցական վէճերը: Բայց Մաւրիկիոս (Մօրիկ) կայսրը (582-602 թթ.), նոր կրօնական քաղաքականութիւն որդեգրելով, սկսեց հալածել հակաքաղկեդոնականներին:
Այպիսով Յուստինիանոսի քաղաքականութիւնը չյանգեցրեց եկեղեցական ﬕութեան: Այն ինչ-որ չափով Բիւզանդական Եկեղեցին մօտեցրեց ուղղափառութեանը, բայց Քաղկեդոնի պահպանումը ամէն ինչ թողեց նոյն վիճակում: 553 թ. Կ. Պոլսի ժողովը չարդարացրեց Քաղկեդոնը, այլ ﬕայն փաստեց, ցոյց տուեց նրա սխալ և թերի կողﬔրը՝ որով ﬕայն աւելի ուժ տուեց հակաքաղկեդոնական հակաճառութիւններին: Եթէ Քաղկեդոնն ուղղափառ էր, ապա ինչո՞ւ նրա որոշուﬓերը կասկածի ենթարկուեցին և խմբագրուեցին, իսկ եթէ ուղղափառ չէր, ինչո՞ւ չդատապարտուեց վերջնականապէս:
Փաստն այն է, որ 553 թ. Կ. Պոլսի ժողովից յետոյ ﬕութեան յոյսերը գրեթէ մարեցին, և երկու հակադիր ուղղութիւնները դարձան երկու եկեղեցի՝ հակաքաղկեդոնական (այսպէս կոչուած ,ﬕաբնակե) և քաղկեդոնական (այսպէս կոչուած ,երկաբնակե):
1. Աթանաս Աղեքսանդրացի, Ճառք, թուղթք և ընդդիմասացութիւնք, Վենետիկ, 1899:
2. Գարեգին Ա Աﬔնայն Հայոց Կաթողիկոս, Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ, Ս. Էջﬕածին, 2001:
3. Գիրք թղթոց, Երուսաղէմ, 1994:
4. Զաքարիա Հռետոր, Ժամանակագրութիւն, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 8 (Ասորական աղբյուրներ), Երևան, 1976:
5. Խոսրովիկ Թարգմանիչ, Երկասիրութիւնք (աշխատ.` Գարեգին վրդ. Յովսէփեան), Վաղարշապատ, 1899:
6. Կիւրեղ Աղէքսանդրացի, Գիրք պարապմանց, Կ. Պոլիս, 1717:
7. Կնիք հաւատոյ Ընդհանուր Սուրբ Եկեղեցւոյ յուղղափառ և սուրբ հոգեկիր հարցն ﬔրոց դաւանութեանց յաւուրս Կոﬕտաս Կաթուղիկոսի համահաւաքեալ (հրատ.` Կարապետ եպս. Տէր-Մկրտչեանի)(շարադրանքում պարզապէս՝ Կնիք հաւատոյ), Ս. Էջﬕածին, 1914 (լուսատիպ վերահրատարակութիւնը՝ Անթիլիաս-Լիբանան, 1998):
8. Հովհան Եփեսացի, Ժամանակագրություն, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 8 (Ասորական աղբյուրներ), Երևան, 1976:
9. Հովհաննես Օձնեցի, Երկեր, Երևան, 1999:
10. Ձայնքաղ շարական, Ս. Էջﬕածին, 1999:
11. Մելիքսեթ-Բեկ Լ., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին (Ե-ԺԲ դարեր), հ. Ա, Երևան, 1934:
12. Յովհաննէս Իմաստասէր Օձնեցի, Մատենագրութիւնք, Վենետիկ, 1833:
13. Ներսէս Լամբրոնացի, Ատենաբանութիւն, Վենետիկ, 1885:
14. Ներսէս Շնորհալի, Ընդհանրական թուղթք, Երուսաղէմ, 1871:
15. Պրոկոպիոս Կեսարացի, Գաղտնի պատմություն, Երևան, 1988:
16. Պրոկոպիոս Կեսարացի, Պատերազﬓերի մասին, գիրք առաջին, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 5 (Հունական աղբյուրներ), Երևան, 1967:
17. Պօղոս Տարօնացի, Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ երկդաւան հայհոռոմ փիլիսոփային, Կոստանդնուպօլիս, 1752:
18. Սկզբնագիրք Տումարի սրբոյն Լևոնի և Սահմանի սուրբ Ժողովոյն Քաղկեդոնի, Վէնէտիկ, 1805:
19. Афанасий Великий. Противъ Аполлинарія. Книга первая. О Воплощеніи Господа нашего Іисуса Христа. Свт. Афанасий Великий. Творения. Т. ІІІ. М., 1994.
20. Иоанн Дамаскин. Творения. М., 1997.
21. Максим Исповедник. Творения. М., 1993.
22. Сократ Схоластик. Церковная история. М., 1996.
23. Феодорит еписк. Кирский. Церковная история. М., 1907.
24. Denzinger Heinrich. Symboles et dռfinitions de la foi catholique, Paris, 1996.
25. Evagrius. History of the Church. London, 1846.
26. La Narratio de rebus Armeniae (ed. critique et commentaire par G. Garitte). Corpus Scriptorum christianorum Orientalium. Vol. 132, Louvain, 1952.
27. Migne J.-P. PatrologiՋ cursus completus. Series GrՋca. Т. XXVI, Parisis, 1857.
28. Migne J.-P. PatrologiՋ cursus completus. Series GrՋca. Т. LXXVII, Parisis, 1864.
29. Migne J.-P. PatrologiՋ cursus completus. Series GrՋca. T. LXXXVI-2, Parisis, 1865.
30. Migne J.-P. PatrologiՋ cursus completus. Series Latina. T. LXVIII, Parisis, 1863.
31. Ադոնց Ն. Գ., Երկեր, հ. Բ, Երևան, 2006:
32. Ադոնց Ն. Գ., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987:
33. Ազնաւորեան Զարեհ, արք., Մեկնութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Հաւատամքին, Հալէպ, 2008:
34. Ալեէմէզեան Նարեկ, եպս., Ընդհանուր Եկեղեցւոյ պատմութիւն, Անթիլիաս-Լիբանան, 2005:
35. Աճէﬔան Շահէ, արք., Մեր հաւատքը, Էջﬕածին, 2001:
36. Արևշատյան Ս. Ս., Միրումյան Կ. Ա., Հայոց փիլիսոփայության պատմություն, Երևան, 2007:
37. Բարթիկյան Հ., Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. Ա, Երևան, 2002:
38. Գելցէր Հ., Համառօտ պատմութիւն Հայոց, Վիեննա, 1897:
39. Դիլ Շառլ, Բյուզանդիայի պատմության հիﬓախնդիրներ, Երևան, 2005:
40. Հացունի Վարդան, վրդ., Կարևոր խնդիրներ Հայ Եկեղեցւոյ պատմութիւնէն, Վենետիկ, 1927:
41. Չամչեանց Միքայէլ, վրդ., Պատմութիւն հայոց (սկզբից ﬕնչև 1784 թ. ), հ. Բ, Վենէտիկ, 1785 (լուսատիպ վերահրատարակութիւն՝ Երևան, 1965):
42. Պետրոսյան Եզնիկ, ծ. վրդ., Հայ եկեղեցու պատմություն, Ս. Էջﬕածին, 1995:
43. Պետրոսյան Եզնիկ, ծ. վրդ., Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, Ս. Էջﬕածին, 1995:
44. Պետրոսյան Եզնիկ, ծ. վրդ., Ներածություն Նոր Կտակարանի, Ս. Էջﬕածին, 1996:
45. Սարգիսեան Գարեգին, վրդ., Ընդհանուր Եկեղեցւոյ պատմութիւն (ձեռագիր, պահւում է ԳՀՃ գրադարանում):
46. Տեր-Մինասյան Եր., Նեստորականությունը Հայաստանում 5-6 դարերում, Երևան, 1946:
47. Տեր-Մինասյան Եր., Պատմա-բանասիրական հետազոտություններ, Երևան, 1971:
48. Տէր-Մինասեանց Երուանդ, վրդ., Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ. Ա (Հին Եկեղեցին), Ս. Էջﬕածին, 1908:
49. Տէր-Մինասեանց Երուանդ, վրդ., Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Ս. Էջﬕածին, 2009:
50. Տէր-Միքելեան Ա., Հայաստանեայց Եկեղեցին և բիւզանդեան ժողովոց պարագայք, Մոսկուա, 1892:
51. Տէր-Միքելեան Ա., Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու քրիստոնէականը (Բ հրատ.), Ս. Էջﬕածին, 2007:
52. Տէր-Մկրտչեան Կարապետ, ծ. վրդ., Հայոց Եկեղեցւոյ պատմութիւն, մասն Ա (Բ հրատ.), Ս. Էջﬕածին, 2011:
53. Քյոսեյան Հ., Եկեղեցու հայրեր, վարդապետներ (IV-VIII դդ.), Երևան, 2007:
54. ,Քրիստոնյա Հայաստանե հանրագիտարան, Երևան, 2002:
55. Օրմանեան Մաղաքիա, արք., Հայոց Եկեղեցին, Կ. Պոլիս, 1911 (լուսատիպ վերահրատարակութիւն՝ Երևան, 1993):
56. Օրմանեան Մաղաքիա, արք., Ազգապատում, հ. հ. Ա-Բ, Ս. Էջﬕածին, 2001:
57. Алфеев Иларион, архиепископ. Православие. Т. Ι. М., 2009.
58. Бахметева А. Н. Полная история Христианской Церкви. М., 2008.
59. Болотов В. В. Лекции по истории Древней Церкви. Т. IV. История Церкви в период Вселенских Соборов. Пг., 1918.
60. Гарнак А. История Догматов. Ч. II. Развитие церковной Догмы. В кн.: Раннее Христианство. Т. II. М., 2001.
61. Дьяконов А. П. Иоанн Ефесский и его церковно-исторические труды. СПб., 2006.
62. История Византии. Т. I. М., 1967.
63. Карташев А. В. Вселенские Соборы. М., 2006.
64. Лебедев А. П. Церковная историография в глазах её представителей с IV до XX в.. СПб., 2001.
65. Лурье В. М. История Византийской философии. СПб., 2006.
66. Поснов М. Э. История Христианской Церкви (до разделения Церквей 1054 г.). Брюссель, 1964.
67. Флоровский Георгий, прот. Восточные отцы Церкви. М., 2003.
68. Христианство: Энциклопедический словарь. Т. 3. М., 1995.
69. Эриксон М. Христианское богословие. СПб., 2004.
70. Dulaurier E. Histore Dogmes, traditions et Liturgie de LEglise Armenienne orientale. Paris, 1855.
71. Kelly J. N. D. Early Christian Creeds. New York, 1993.
72. Harnack Adolf. Dogmengeschichte. Leipzig, 1893.
73. McLeod F. G. Theodore of Mopsuestia. London, 2009.
74. Sarkissian Karekin, bish. The Council of Chalcedon and the Arminian Church. New York, 1975.
75. Weber S. Die katholische Kirche in Armenien: ihre BegrՖndung und entwieklung vor der Trennung. Freiburg, 1903.