Շիա Իսլամ

  • 21/12/2022

Ժամանակակից աշխարհում Շիա իսլամի հետևորդների քանակը կազմում է մոտ 180 միլիոն մարդ։ ՀԻմնական երկրները, որտեղ շիականների քանակաը նշանակալի է․

· Իրան, բնակչության – մոտ 87%․
· Բահրեկն – 64%,
· Իրակ – 59%,
· Ադրբեջան – 56%,
· Լիբանան – 40%,
· Եմեն – 38%,
· Աֆղանստան – 21%,
· Քուվեյթ – 20%
· Պակիստան – 20%),
· Միացյալ Արաբական Էմիրաթներ – 17%,
· Թուրքիա – 16%,
· Սիրիա – 15%,
· Սաուդյան Արաբիա – 14%,
· Քաթար – 11 %,
· Օման – 7%,
· Հնդկաստան – 1%),

Դավանանքը

Շիաները իսլամի (արաբ․՝ اسلام‎‎) այն հետևորդներն են, ովքեր ընդունում են Ալի իբն Աբի Տալիբին (արաբ․՝ علي ابن ابي طالب‎‎) և նրա հետնորդներին որպես միակ օրինական խալիֆներ (արաբ․՝ خليفة‎‎), կրոնական ղեկավարներ և հոգևոր ուսուցիչներ։ Սկզբնապես շիական շարժումը հանդես էր գալիս քաղաքական պահանջներով։ Սրան զուգահեռ աստիճանաբար տեղի էր ունենում շիական գաղափարների դավանաբանական ամրագրում։ Սուննիզմի և շիիզմի միջև գլխավոր և հիմնական տարաձայությունը կայանում է իմամի և իմամաթի վերաբերյալ նրանց ունեցած գաղափարներով։ Սուննիների (արաբ․՝ سني‎‎) համար իմամը (խալիֆը)՝ հոգևոր և աշխարհիկ առաջնորդ է, ով ընտրվում էր Կուրեյշցիներից ումմայի անդամների կողմից, որպեսզի կարգավորեր համայնքի կյանքը շարիաթի (արաբ․՝ شريات‎‎) օրենքներին համապատասխան և հետևեր աստվածային կամքի կատարմանը։ Մինչդեռ շիաների համար իմամության իրավունք ուներ միայն Մուհամմադի (արաբ․՝ محمد‎‎) ընտանիքի անդամը, այսինքն Ալին և նրա ժառանգները։ Շիաների համար իմամը Մուհամմադի առաքելության ժառանգողն է և իմամաթը չէր կարող կախված լինել մարդկանց կամքից։

Շիական խմբավորումների դավանաբանական հայացքը ամենաբազմազանն է՝ սկսած չափազանց արմատականներից և «ծայրահեղականներից» (ղուլաթ,արաբ․՝ غلات‎‎), որոնց ուղղափառ իսլամի ներկայացուցիչները մուսուլմաններ չեն համարում (մասնավորապես Ալիին և այլ իմամների աստվածացնելու պատճառով), մինչև չափավորները։ Իսլամը, բացի սուննի-շիա բաժանումից, որը հիմնականն էր և շարունակում է մնալ այդպիսին մեր օրերում ևս, ժամանակի ընթացքում ունեցավ նաև այլ բաժանումներ, հատկապես շիիզմի ներսում։ Չափավոր շիա-իմամականները ընդունում էին 12 իմամների հաջորդականությունը (հենց այդտեղից էլ ծագում է նրանց անվանումը՝ իսնաաշարիականներ)։ 11-րդ Իմամ Հասան ալ-Ասկարիի (արաբ․՝ حسن العسكري‎‎) մահից հետո (873 թվական), իմամականները ընդունեցին նրա որդուն՝ մանկահասակ Մուհամմադին՝ որպես 12-րդ իմամ, որը սակայն, որոշ ժամանակ անց անհետացավ, ենթադրաբար սպանվեց։ Իմամականները նրան հռչակեցին «թաքնված» իմամ։ Եվ հենց «թաքնված» իմամի գաղափարը դարձավ իմամականների հիմնական դոգմաներից մեկը։

Հոգևոր կյանքը և ծիսակարգը

Շաի Իսլամի հոգևոր կյանքի անկյունաքարն է իմամների պաշտամունքը։ Իմամների վարքագիծը ոչ միայն ճշմարիտ է, այլև ընդօրինակման տիպար։ Սրանում է կայանում Սունի և Շիա իսլամի գկխավոր տարբերությունը։ Կրոնաբանական հարցերում պետք է ընդօրինակել իսլամական աստվածաբաններին և հոգևոր հեղինակություններին։ Նրանց հիմնական դերն է 12-րդ իմամին նրա բացակայության ժամանակաշրջանում փոխարինել նրան։
Սուրբ նահատակների՝ Ալիի և Հուսեյնի պաշտամունքը բնորոշ է շիաներին։ Իմամների սերունդերն ու նրանց ընտանիքների անդամները նույնպես երկրպագվում են։ Ուխտագնացության հիմնական վայրերն են Իրաքի Նաջեֆն ու Կերբելը, Իրանի Մեշխեդը և այլն։ Հաջիներին ընդունված է հարգանքով դիմել ըստ ուխտագնացության վայրերի, օրինակ՝ Մեշխեդի, Կարբալաի և այլն։

Հիմնական ծիսակատարությունները համընկնում են սունիականների հետ, ինչպիսին են օրինակ իսլամի հավքատքի 5 սյուները, սակայն Մեքքա կատարվող ուխտագնացությունից (հաջ) բացի, այցելություններ են կատարում նաև նաև Ալիի գերեզմանը՝ Նաջեֆ, Հուսեյնիի գերեզմանը՝ Կերբել և Ռեզայի գերեզմանը՝ Մեշխեդ։

Շիա իսլամում ընդունված է ժամանակավոր ամուսնության ինստիտուտը, ինչը սունիները համարում են անառակություն։

Շիա Իսլամի հետևորդներին բնորոշ է գաղտնի կրոնական խմբավորումների ստեղծման սովորույթը, ինչին սունիները միայն վտանգի դեպքում են դիմում։ Շիաները համարում են, որ իրենց հավատքին գաղտնի կերպով հետևելը ապագայում կարող է անվտանգ դարձնել իրենց հարազատներին։ Դա պայմանավորված է նրանով, որ պատմության ընթացքում նրանք հիմնականում փոքրամասնություն են եղել և հալածվել սունիների կողմից։