Սահմանադրական դատարանի երկար սպասված որոշումը

  • 18/02/2020

ՍԴ դատարանի որոշումը ոստիկանությունում ծառայության ժամանակ կրոնական պատկանելության առումով սահմանափակության մասին

Հայաստանի Սահմանադրական Դատարանը 2020-ի փետրվարի 18–ի նիստում հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված Վարչական դատարանի դիմումը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթի՝ սահմանադրությանը համապատասխանությա հարցը։ Վերոհիշյալ իրավական կարգավորմամբ, ոստիկանության ծառայողին արգելվում է լինել կրոնական կազմակերպության անդամ։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակեց ՍԴ 9 անդամներից 8–ի կողմից գրավոր ընթացակարգով քննված գործի վերաբերյալ կայացրած որոշումը։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն Սահմանադրության 168–րդ հոդվածի առաջի կետի, 160–րդ հոդվածի 4–րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71 հոդվածների՝ դռմբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով գործը և ելնելով քննության արդյունքներից, ղեկավարվելով սահմանադրության 168–րդ հոդվածի առաջին կետով, 160–րդ հոդվածի 4-րդ մասով, 170 հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 71 հոդվածներով՝ ՍԴ–ն որոշեց, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7 կետը՝ ոստիկանությունում ծառայողի համար ինքնին որևէ կրոնական կազմակերպությա անդամակցելու և անդամակցության համար վարքագծի կոնկրետ դրսևորոմներով չպայմանավորված բացարձակ արգելք սահմանելու մասով՝ ճանաչել Սահմանադրության 41 և 45 հոդվածների հակասող և անվավեր»։

Նախապատմություն

Հայաստանի մի շարք օրենքներում կրոնական խտրականություն պարունակող հոդվածներ կան, որոնք նաև պրակտիկայում դառնում են խտրական վերաբերմունքի համար օրինական հիմք: Եղել են դեպքեր, երբ մարդիկ աշխատանքից ազատվել են այս, կամ այն կրոնական կազմակերպությանը պատկանելու հիմքով։

Մի շարք օրենքներում, որոնքը վերաբերում են իրավապահ համակարգում ու զինված ուժերում ծառայության անցնելու պահանջներին, ծառայության անցնելը սահմանափակվում է այն անձանց համար, որոնք հանդիսանում են կրոնական կազմակերպության անդամ։ Բնականաբար, դա չի վերաբերվում Հայաստանյայց Առաքելական եկեղեց անդամներին, չնայած նրան, որ օրենքներում այդ բացառության մասին ոչինչ ասված չէ։

Այդ օրենքներն են․

Զինվորական ծառայության մասին օրենք, Ընդհանուր Դրույթներ, Հոդված 1, Կետ 3, 3),
Ոստիկանության ծառայության մասին ՀՀ օրենքը, Հոդված 39, Կետ 7
ՀՀ օրենք ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին Գլուխ 7 Կետ 8
ՀՀ օրենքը Հայաստանի փրկարար ծառայության մասին, Գլուխ 7, Հոդված 39 Կետ է
ՀՀ օրենքը քրեակատարողական ծառայության մաuին, Գլուխ 9, Հոդված 32, Կետ 7
ՀՀ օրենքը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, Գլուխ 3, Հոդված 9, Կետ 1 և Հոդված 30, Կետ 7:

Ըստ այդ օրենքների այդ կազմակերպություններում ծառայության անցնելու համար գործում է կրոնական կազմակերպության անդամ լինելու հիմքով սահմանափակումներ, ինչն, բնականաբար, ոչ իրավաչափ պահանջ է:

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես այդ խնդրով երկար տարիներ զբաղվող «Համագործակցություն Հանուն Ժողովրդավարության Կենտրոն» ՀԿ-ն բազմիցս դիմումներով դիմել է Պաշտպանության Նախարարությանը, Մարդու Իրավուների պաշտպանին, Արդարադատության նախարարությանը։ Այդ խնդիրը ներառվել է Կենտրոնի կոմից պատրատված բազմաթիվ զեկույցներում։

Սահմանադրական Դատարանի այս որոշումը կարևոր քայլ էր խնդրի հանգուցալուծման համար և պետք է հանդիսանա նախադեպ վերը նշված մյուս օրենքներում կրոնական հիմքով իրավունքների սահմանափակման մյուս դրույթները չեզոքացնելու համար։