Աշուրա

  • 10/08/2018

Ըստ Սունի  իսլամի ավանդույթի, այդ օրը Նոյ նահապետը նավից դուրս եկավ ցամաք՝ Արարատ լեռան վրա, իսկ Մովսես փրկվել է իրեն հետապնդող փարավոնի զինյալներից։

Ըստ ավանդույթի երմ Մոհամմադը Մեքքայից տեղափոխվել է Մեդինա, նա տեսել է, որ այդ օրը հրեաները պաս են պահում։ Մովսեսի փրկության օրը նշելու համար մարգարեն հրահանգում է, որ իր հետևորդներն այդ օրը պաս պահեն։

Ըստ արաբական հին աղբյուրների, դեռ մինչ մարգարի հրահանգը, արաբներն այդ օրը նույնպես պաս էին պահում։

Շիիթների համար այդ օրը հատուկ նշանակություն ունի։ Դա  Հուսեյնի՝ Մոհամմադի թոռան, ողբերգական մահվան օրն է։ Մեր օրացույցով հոկտեմբերի 10-ին Քերբել տեղանքում  տեղի ունեցած ճակատամարտում Հուսեյնը, իր եղբայր Աբասը և նրանց 70 համախոհները զոհվել են։ Հուսեյնը չէր ընդունում Օմեյադների կողմից խալիֆի տիտղոսը կրելու իրավունքը։ Ըստ նրա կողմնակիցների, խալիֆ կարող էին դառնալ միայն Մոհամմադի ժառանգորդները։

Այդ օրը շիիթները հավաքվում եմ մզկիթներում ու ընթերցում այդ ողբեգարկան օրվա մասին հիշատակումները, ինչպես նաև փորձում են ներկայացնել այդ ճակատամարտի ողբերգական դրվագները՝ մասնակիցներ իրենք իրենց ֆիզիկական տանջանքների են ենթարկում։

Իրանի Ռեզա Փեհլևի  շահի ժամանակ (1925—1941) այդ օրվա փողոցային երթերը արգելված են եղել, սակայն արգելքը հաճախ էր խախտվում։ Իրանում այդ օրը պետականորեն նշվում է։