Անկախությունից հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցին փորձում է հանրային կյանքում մեծացել իր դերակատարությունը։ Խորհրդային շրջանում եկեղեցին դուրս էր մղվել հանրային կյանքում, սակայն այսօր եկեղեցին կարողացել է վերակենդանացնել իր ներկայությունը տարբեր ոլորտներում։
Կրոնական արարողությունները և ծիսակատարությունները դառնում են անբաժան մաս հանրային կյանքում՝ հուղարկավորություններ, կնունքներ, պսակ և այլն, որոնց եկեղեցականների մասնակցությունն դանում է օրինաչափություն։ Սակայն եկեղեցու հիմնական նշանակետը կրթական ոլորտն է։ Եկեղեցին ուղղակիորեն մուտք է գործել դպրոցներ և մանկապարտեզներ, փորձում է իր ներկայությունն ապահովել համալսարաններում և գիտության ոլորտում։
Նախկին իշխանությունների ժամանակաշրջանն կարելի է անվանել Հայ եկեղեցու ազդեցության հզորացման շրջան, սակայն ապրիլյան իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվել է։ Նոր իշխանությունը հակված չէ հենվել եկեղեցու վրա, ինչպես նաև շարունակել նպաստել եկեղեցու ազդեցության տարածմանը։
Մասնավորապես, վերջին տարիներին ավանդական է դարձել Մայր Աթոռում կազմակերպվող ուսուցիչների օրհնությունը, որին պարտադիր կերպով մասնակցում էին Կրթության նախարարության ղեկավարները։ Այս տարի օրհնման արարողությանը նրանք չմասնակցեցին, իսկ մինչ այդ նախարարության ներկայիս ղեկավար կազմի անդամները նշել էին, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան խնդրահարույց է և պետք է այդ ուղղությամբ փոփոխություններ կատարվեն, շեշտը դնելով ոչ թե Հայ եկեղեցու, այլ կրոնների պատմության վրա և ապագայում այդ ուղղությամբ կնախաձեռնեն կոնկրետ քայլեր։
Իսկ ինչո՞ւ է եկեղեցու համար այդքան կարևոր կրթության ոլորտում իր մասնակցությունը։ Պատասխանը հստակ է, դարեր ի վեր եկեղեցու համար կրթության ոլորտը եղել է իր ազդեցության տարածման հիմնական գործիքը, ինչպես նաև իր դավանաբանության քարոզի հիմնական հարթակը։ Այս երևույթն ոչ միայն հայ եկեղեցուն է բնորոշ։
Լաիցիզմ
Լաիցիզմ (հունարեն` λαός – ժողովրդական, լատիներեն՝ laicus – ոչ եկեղեցական, անկիրթ, ֆրանսերեն՝ Laïcité – աշխարհիկ, ոչ կրոնական)։
Լաիցիզմի գաղափարախոսությունը հենց ֆրանսիացիների փորձով է դարձել աշխարհիկության էտալոն։ Ֆրանսիացիներըմինչ այժմ փորձում են պահպանել իրենց պետության աշխարհիկությունը և պետությունը չի միջամտում կրոնական հարցերին, ինչպես նաև թույլ չի տալիս, որ կրոնական կազմակերպությունները միջամտեն պետական և հանրային կյանքին։
Առաջին անգամ եկեղեցին լիակատար կերպով բաժանվել է պետությունից Ֆրանսիայում, 1905 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Եկեղեցին պետությունից բաժանելու մասին օրենքով։ Օրենքի ընդունումը նախաձեռնել է ձախակողմյան կառավարությունը Լուի Էմիլ Կոմբաի գլխավորությամբ։
Դեպի լիակատար աշխարիկացման անցումը կատարվել է 1905-0906 թթ անցումային շրջանում.։ Այդ գործընթացի գաղափարախոսն է եղել Արիստիդ Բրիանը։ Մոտ մեկ տարի հետո այդ օրենքի ընդունման կապակցության սկսված բողոքի ակցիաների հետևանքով կառավարությունը հրաժարական է տալիս, սակայն օրենքը մնում է ուժի մեջ և Ֆրանսիան օրինակ է ծառայում բազմաթիվ երկրների համար, որտեղ աշխարհիկացման գործընթացը մեծ հաջողությամբ տարածվում է։
Հիմնական սկզբունքները
· Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի աշխատանքի ընդունվուց չնշելով իր կրանական հայացքներ։
· Ֆրանսիայի Հանրապետությունն այլևս չի ֆինանսավորում որևէ կրոնական կառույց։
· Չնայած նրան, որ Հռոմի պապ Պիյոս Х բողոքներին, եկեղեցու ունեցվածքը հանձնվում է հավատացյալների տարբեր միավորումներին ու ասոցիացիսաաներին։
· 1908-ին ընդունված օրենքի լրացումներին համաձայն Ֆրանսիայի հոգևոր ժառանգությանը պատկանող բազմաթիվ շինություններ հանձնվեցին պետությանը, իսկ եկեղեցին ստացավ դրանք հավերժորեն և անվարձահատույց կերպով շահագարծման իրավունք։
Եկեղեցու համար հատկապես մեծ հարված էր հանրակրթական դպրոցներից դուրս հրավիրվելը, ինչըմինչ այժմ քննարկումների և վեճերի առարկա է։
Մինչ այժմ Ֆրանսիան համարվում է ամենաաշխարհիկ երկիրը, որի օրինակը ժամանակին վարակիչ էր Խորհրդային Միության, քեմալական Թուրքիայի և բազմաթիվ այլ երկրների համար։
Լայիցիզմը մեծ դեր է կատարել եկեղեցու ու պետության բաժանման և աշխարհիկ կրթության, կրոնի, մտքի և խղճի ազատության սկզբունքերի հաստատման համար։
Սակայն մեր օրերում այս խնդրում լուրջ զարգացումներ են տեղի ունենում, որոնք կապակցված են մի շարք հանգամանքների հետ, այդ թվում նաև Եվրոպայում, մուսուլման ներգաղթյալների թվի մեծացմամբ, որի պատճառով նոր լուծումների պահանջ է առաջացել։
Հայաստանում նույնպես աշխարհիկացումը կասկածի տակ է դրվել եկեղեցու ու նախկին իշխանությունների կողմից, որոնց թույլտվությամբ եկեղեցին մուտք է գործել կրթական ոլորտ, զինված ուժեր և այլն։ Մի շարք հակասահմանադրական հոդվածներ են հայտնվել օրենքների մեջ, ինչպիսիք են իրավապահ և զինված ուժերում ծառայության անցնելու մասին օրենքները, որտեղ բացի հայ եկեղեցուց անդամներից, մյուս կրոնական կազմակերպությունների անդամների աշխատանքի անցնելը արգելված է։
Արդյոք նոր կառավարությունն ունի հստակ դիրքորոշում այս խնդրի կապակցությամբ և պատրաստ է Հայաստանը նորից դարձնել աշխարհիկ երկիր, ցույց կտա ժամանակը։