Կրոնի, մտքի ու հավատքի ազատության իրավունքը և ազգային անվտանգության խնդիրները դարձել են ժամանակակից աշխարհի ամենահրատապ թեմաներից մեկը։ Իսլամական ծայրահեղականների գործունեությունը պատճառ է հանդիսացել, որ քննարկվի կրոնական ազատության որոշ սահմանափակումների անհրաժեշտությունը։ Սակայն այդ սահմանափակումները կարող են վտանգի տակ դնել Արևմտյան քաղաքակրթության ողջ իրավական համակարգը։
Փաստորեն Արևմուտքում քաղաքակրթական խնդիր է առաջացել։ Ներգաղթյալների պատճառով Արևմուտքը դարձել է երկու քաղաքակրթությունների բախման թատերաբեմ։ Դա ոչ թե իսլամի և քրիստոնեության, այլ կրոնական՝ ի դեմս իսլամի, և ետկրոնական քաղաքակրթությունների բախում է։ Արևմուտքում հավատքը յուրաքանրյուր անհատի մասնավոր գործոն է, իր անձնական ընտրությունն է ու իրավունքը։ Այդ իրավունքն ունեն է նաև մուսուլմանները, սակայն մուսուլմանների համար ետկրոնական քաղաքակրթությունն ոչ թե չեզոք, այլ հակակրոնական երևույք է։ Իսլամում աշխարհիկ և կրոնական իրավունքը տարանջատված չեն, այդ բաժանումը Իսլամում չի կատարվել և այդ իսկ պատճառով նրանք չեն կարողանում համակերպվել Արևմտյան քաղաքակրթությանը։ Իրենք ապրելով Արևմուտքում ցանկանում ապրել շարիաթի օրենքներով, ինչը քաղաքակրթական բախում է առաջացնում։
Իսլամն Արևմուտքի համար ուսումնասիրության և մանիպուլյացիաների օբյեկտ է, իսկ Իսլամի համար Արմուտքը քաղաքակրթական մարտահրավեր է, որին պետք է դարձի բերել, այսիքն դարձնել կրոնական հասարակություն, դրանով Արևմուտքy ազատելով Մեղքից։
Այդ երկու քաղաքակրթություններն չեն կարողանում գտնել հատման կետեր։ Երկխոսության փորձերն արհեստական բնույթ ունեն և ձախողվում են։
Իսլամի ազդեցության տակ արևմտյան քաղաքակրթությունը տրանսֆորմացիաների է ենթարկվում։ Ազգայնական հակաէմիգրանտական շարժումները Եվրոպայում լուրջ թափ են հավաքում և դարձել են քաղաքական գործոն, սակայն նրանց հնարավոր հաղթանակn ոչ թե կփոփոխի Եվրոպայի զարգացման ուղղությունը, այլ առհասարակ կարող է հարցականի տակ դնել ներկայիս Արևմtյան քաղաքակրթությունն, որն հիմված է մարդու իրավունքների, հավասարության սկզբունքի, կրոնական ու մշակութային բազմազանության գաղափարների վրա։
Նման զարգացումները չեն կարող շրջանցել համաշխարհային կարգի սկզբունքները, ինչը կարող է փոփոխել ողջ քաղաքական, մշակութաբանական ու քաղաքակրթական ճարտարապետությունը, իր ազդեցությունը թողնելով նաև մեր նման երկրների անվտանգության վրա։