Դեկտեմբերին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: Ապրիլյան իշխանափոխության հետևանքով Հայաստանի քաղաքական դաշտը նոկդաունի մեջ է հայտնվել և ըստ էության կազմաքանդված է։ Ենթադրվում էր, որ եկող տարվա մայիսին տեղի են ունենալու նոր արտահերթ ընտրություններ։ Համենայն դեպս ըստ գործող կառավարության ծրագրի կանխատեսումներն այդպիսին էին։ Կար փոքն ինչ-որ չափով ուշքի կգան, իսկ հեղափոխական էյֆորիան անցած կլինի և կառաջանա հնարավորություն կուսակցությունների ծրագրերի հիման վրա հնարավորինս սթափ ու գիտակցված ընտրություն կատարել։
Սակայն ընտրությունների օրը նշանակվեց դեկտեմբերին, ինչին քաղաքական բոմոնդը պատրաստ չէր։ Բացի ՀՀԿ-ից, մյուս կուսակցությունները փորձում են հանդես գալ «հեղափոխական» պլատֆորմով և հայտարարում են, որ նպատակ ունեն ՔՊ-ի համար դառնալ կոնստրուկտիվ ընդդիմություն։
Ավելի բարդ է ՀՀԿ-ի վիճակը, որը հայտնի պատճառներով չի կարող միանալ «հեղափոխականների» ֆան ակումբին։ ՀՀԿ-ն կատարեց իր միակ ընտրությունը՝ հանդես գալ պահպանողական հռետորաբանությամբ։ Այդ կուսակցությունը իր հիմնական գերխնդիրը հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու «պահպանության» և նույնասեռականության քարոզչության դեմ հանդես գալը։ Այլ նպատակներ կարծես թե չեն գտնում։ Փաստորեն հիմնական միտքը ավանդական արժեքներն են։ Հերթին է Արցախի համար «պայքարը» և Ադրբեջանին զիջումներ չգնալուն դիմակայելը, սակայն նման դիրքերից նրանք կկարողանան հանդես գալ, երբ նոր կառավարությունը Արցախի հարցում սայթակի, սակայն հիմնական խնդիրն եկող ընտրություններն են։ Հետաքրքիր է, որ մինչ իշխանափոխությունը հենց այն ժամանակվա ընդդիմությունն էր ՀՀԿ-ին մեղադրում Արցախի հարցում պարտվողական դիրքորոշում ունենալու մեջ։ Դերերը փոխվում են։
ԱԺ-ի վերջին նիստերի ժամանակ հանրապետականները բոցաշունչ ելույթներ էին ունենում ընդդեմ «նույնասեռականության քարոզի», ինչպես նաև հանդես եկան կաթողիկոսին թիկնազոր տրամադրելու համար օրենսդրական նախաձեռնությամբ։ Այդ նախաձեռնության տապալումից հետո գործող իշխանությանը սկսեցին մեղադրել «աղանդավորականներիշահերի» պաշտպանության մեջ։
Քաղաքական սպեկուլյացիանները բոլոր պառլամենտական երկրներին են բնորոշ, սակայն 10 տարի իշխող ուժը միթե՞ իր համար ավելի արդիական ու ծանրակշիռ քաղաքական պլատֆորմ չկարողացավ մտածել։ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի քաղաքական մտքի անկման լավագույն բարոմետրերից է։