Փոփոխություններում կան ձևակերպումներ, որոնք երկիմաստ են, իսկ եթե հաշվի առնենք գործող որոշ օրենքների հոդվածները և կառավարության կողմից 2011-ին պատրաստված Կրոնական կազմակերպությունների մասին օրենքի նախագծում եղած որոշ ձևակերպումներ (որը այժմ սառեցված է Վենետիկի հանձնաժողովի քննադատության պատճառով) և եկեղեցու ու պետության սերտաճան ակնհայտ փաստերը, ապա այս տեսակետն ավելի է հիմնավորվում:
Փոփոխվող Սահմանադրության 17-րդ հոդվածում նշվում է, որ երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների ազատությունը, ինչպես նաև` կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: Հաջորդող` 18-րդ հոդվածով ՀՀ ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը:
Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
2. Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին
1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
2. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով:
Առաջարկվող նախագծում Հոդված 17-ում, գործող սահմանադրության «Պետությունը անջատ է եկեղեցուց» դրույթը փոխարինված է ,կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունիցե:
Կրոնական կազմակերպությունների մասին կառավարության կողմից պատրաստված վերոհիշյալ նախագծում փորձ է արվել օրենսդրորեն տարանջատել կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակը Հայ եկեղեցու իրավական կարգավիճակից և կարծես թե պատահական չի, որ սահմանադրության նախագծում Հայ եկեղեցուն առանձին հոդված է նվիրված (Հոդված 18), որտեղ խոսվում է Հայ Առաքելական եկեղեցու ,բացառիկե դերակատարության մասին: Այսինքն ,կրոնական կազմակերպությունե և «Հայաստանյայց Առաքելական եկեղեցի» հասկացությունները փորձ է արվում տարանջատել, դրանք, փաստորեն, տարբեր իրավական կատեգորիաներ են դառնում և եթե պահպանվի կրոնական կազմակերպությունների մասին վերջին օրինագծի համապատասխան հոդվածը, այդ օրենքի նոր նախագծում, ապա Հայաստանի ոչ աշխարհիկ լինելու մասին այս վարկածն ավելի է հաստատվում` կրոնական կազմակերպությունների պետությունից անջատ լինելը չի վերաբերելու հայ Առաքելական եկեղեցուն: Նման վարկածն ավելի է ամրանում, եթե մենք ուսումնասիրենք գործող մի շարք օրենքները և կրոնական ոլորտում Հայաստանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը:
Օրինակ` Զինվորական ծառայության մասին , Ոստիկանության ծառայության մասին, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին, Հայաստանի փրկարար ծառայության մասին և մի շարք այլ օրենքներում կա այդ կառույցներ ծառայողների համար սահմանափակում` արգելվում է կրոնական կազմակերպության անդամ լինելը (ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափ սահմանափակում է և հակասում է մարդու իրավունքների ՄԱԿ-ի և եվրոպական կոնվենցիաներին ), սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այդ պահանջը չի տարածվում Հայ եկեղեցու հետևորդների վրա և գործոմ է միայն մյուս կրոնների հետևորդների համար: Նշված ծառությունների ղեկավարները մասնակցում են Հյ եկեղեցու կրոնական ծիսակատարություններին և հրապարակայնորեն հայտարարում են, որ հանդիսանում են Հայ եկեղեցու հետևորդ: Սա ևս մեկ անգամ ամրապնդում վերոնշյալ թեզը:
Սահմանադրական փոփոխություններում առկա է ևս մեկ խնդրահարույց թեզ: «Կրոնի, մտքի և խղճի ազատությանը» նվիրված Հոդված 41-ը, որտեղ ասվում է, որ այդ ազատությունը կարող է սահմանափակվել պետական անվտանգության նպատակառումներով, ինչը հակասում է ՄԻԵԴ-ի վճիռներին (CASE OF NOLAN AND K. v. RUSSIA (Application no. 2512/04) http://hudoc.echr.coe.int/eng?i=001-91302#{“itemid”:[“001-91302”]} “However, unlike the second paragraphs of Articles 8, 10, and 11, paragraph 2 of Article 9 of the Convention does not allow restrictions on the ground of national security”) «Ի տարբերություն Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 8-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածների երկրորդ պարբերությունների, հոդվածի 9-ի երկրորդ պարագրաֆում Կոնվենցիայի թույլ չի տալիս, սահմանափակումներ մտցնել ազգային անվտանգության հիմնավորմամբ»:
Այս առումով պետք է նաև նկատի ունենալ այն, որ Հայ եկեղեցու սպասավորները մյուս կրոնական կազմակերպությունների իրավունքները սահմանափակելու կոչերը, իրենց հրապարակային ելույթներում, հիմնավորում են «ազգային» և «հոգևոր» անվտանգությամբ:
www.religions.am