Սունի մուսուլմանների շրջանում առաջնորդության համար պայքարը

  • 10/11/2018

Այս տարվա սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորն ու գահաժառանգ արքայազնը շնորհավորեցին Հայաստանի անկախության տոնը։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ միջազգային հարթակներում, Արցախի հարցում, Սաուդյան Արաբիան մշտապես պաշտպանել է Ադրբեջանի դիրքորոշումը։ Ի՞նչ է փոխվել։

Օսմանյան կայսրությունը հիմնված էր սունի իսլամի գաղափարի վրա, իսկ սուլթանը սունիների խալիֆն էր։ Կայսրություններն են ստեղծում քաղաքակրթություններ, իսկ մինչ վերջին երկու դարերի դրանց հիմքում ընկած են եղել աստվածաբանական կոնստրուկցիաները։

19-րդ դարում Սաուդյան Արաբիայի անկախության շարժումը հիմնված էր վահաբիզմի վրա, որն «օսմանյան-թուրքական» իսլամը համարում էր սխալ։ Անկախության համար պայքարի այլ գաղափարախոսական հիմնավորում տեղի արաբները չունեին, միայն աստվածաբանական տարանջատման միջոցով էր հնարավոր պայքարել անկախության համար՝ դրա շնորհիվ չընդունելով թուրքական խալիֆի լեգիտիմությունը։ Քեմալիզմի ժամանակաշրջանում կրոնական տարբերությունների նրբերանգները երկրորդական էին, սակայն հիմա, երբ Թուրքիան փորձում է պետության հիմքում նորից դնել իսլամը և սկսել է հավակնել իր «պատմական» ժառանգությանը, ներկրոնական պայքարը դարձյալ քաղաքական երանգներ է ստանում։

Քեմալական ազգայնականության ծնունդն առաջին աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակի հետևանքն էր։ Այդ ժամանակ հարցականի տակ էր դրված Թուրքիայի գոյությունը։ Եթե կոմունիստական հեղափոխությունը չլիներ, ապա Ռուսաստանը, ըստ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ կնքած Սաքս-Պիկո-Սազոնով գաղտնի համաձայնագրի, պետք է իր վերահսկողության տակ վերցներ Կոստանդնուպոլիսը, Բրիտանիան՝ այսօրվա Թուրքիայի Արևելյան նահանգները, իսկ Ֆրանսիան իր հատուկ ծրագրերն ուներ Կիլիկիայում, անգամ Իտալիան Թուրքիայումն ուներ տարածքային հավակնություններ։ Քեմալիզմը Թուրքիան փրկելու ծրագիրն էր, որով Աթաթուրքը հրաժարվում էր օսմանյան ժառանգությունից, այդ թվում նաև՝ տարածքային, փոխարենը վերահսկելով այսօրվա Թուրքիայի տարածքները։

Խորհրդային Միության փլուզումից և Մերձավոր Արևելքում իսլամիզմի զարթոնքի պայմաններում Թուրքիայում նոր ինքնության համար պայքար սկսվեց։ Սկզբից Թուրգուտ Օզալը զգուշորեն կասկածի տակ դրեց քեմալիզմը, այնուհետև Էրդողանը Թուրքիան տարավ դեպի չափավոր իսլամիզմ։ Էրդողանի կուսակցությունը Քաթարի ֆինանսական օժանդակությամբ գործող «Մուսուլման Եղբայրների» գաղափարական մասնաճյուղն է, որի պատճառով Թուրքիայի հարաբերությունները սրվել են Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հետ։

Էրդողանի Թուրքիան վերադառնում է օսմանիզմի քաղաքականությանը և տարածքային հավակնություններ է ցուցաբերում իր նախկին տարածքների հանդեպ։ Դա մեծ մասամբ պայմանավորված է քրդական հարցով։ Քեմալական ազգայնականությունը չի կարողանում ի չիք դարձնել քրդական սեպարատիզմը։ Մի կողմից պետք է նոր վերազգային գաղափարախոսություն, իսկ դա Թուրքիայի համար միակն է՝ սուննի իսլամիզմը, մյուս կողմից Թուրքիան կամ պետք է քրդական տարածքներ կորցնի, կամ հակառակ գործընթացը սկսի՝ տարածքային էքսպանսիա։ Այդ հարցի պատասխանը միանշանակ է՝ Թուրքիան սկսել է վարել տարածքային էքսպանսիայի քաղաքականություն։

Այդ պայքարի հետևանքն էր վերջերս Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը «Վաշինգտոն Փոստ»-ի սյունակագիր, թուրքական ծագում ունեցող Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ջամալ Հաշոգջիի սպանությունը։ Հաշոգջին «Ալ-Քաիդա»-ի համահիմնադիր Աբդուլա Ազամի մոտ ընկերն էր և երիտասարդ տարիներին դարձել էր «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության անդամ։ Նա ընդգծված հակաիսրայելական դիրքորոշում ուներ և համագործակցում էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի հետ։ Ըստ մամուլում շրջանառվող տվյալների՝ Հաշոգջին ստեղծել է «Դեմոկրատիա Արաբական աշխարհի համար հիմա» կուսակցությունը, որի հիմնական նպատակներից է արաբական երկրներում ընտրությունների միջոցով փոխել իշխանությունները, և ըստ տրամաբանության` խոսքը հենց Սաուդյան Արաբիային է վերաբերում։ Այսինքն` նպատակը Սաուդների դինաստիային իշխանությունից զրկելն է և այդ երկրում, ըստ էության, իշխանության բերելը «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպությանը։ Դա նաև Թուրքիայի ծրագրերի մեջ է տեղավորվում, ինչի համար Հաշոգջին սպանվեց հենց Ստամբուլում։ ԱՄՆ նախագահ Թրամփը, չնայած մամուլի ճնշումներին, չի ցանկանում սպանության պատճառով բարդացնել Սաուդների հետ ունեցած հարաբերությունները, սակայն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները գնալով ավելի են սրվում։

Վահաբիականություն

Վահաբիականությունը սկսեց լայնորեն տարածվել Սաուդյան Արաբիայում, երբ տեղի արաբների շրջանում առաջացավ Օսմանյան կայսրությունից անջատվելու գաղափարը։
Արաբների համար կրոնական հիմնավորումը խիստ կարևոր էր, որովհետև արաբական էթնոսը ձևավորվել էր իսլամի շնորհիվ։

«Վահաբիականության http://www.diplomat.am/publ/authors/sergey_prowtyan/1/150-1-0-1533 առանձնահատկություններից մեկն էլ կայանում է նրանում, որ ի տարբերություն իսլամական այլ ուղղությունների, որտեղ ինքնասպանությունը մեղք է համարվում, վահաբիները կամ սալաֆիները մահապարտներին անվանում են շահիդներ, որոնք թեկուզ և կանանց, երեխաներին և ծերունիներին սպանելով հանդերձ կարող են հայտնվել դրախտում: Վահաբիները մերժում էին թուրքական ծագում ունեցող դերվիշիզմը և միստիցիզմը կամ սուֆիզմը` կոչ անելով պայքարել թուրք սուլթան-խալիֆների և նրանց փաշաների դեմ»։
Սաուդյան Արաբիայի ներկայիս իշխող դինաստիան, որի հիմնադրի անունով է կոչվում է երկիրը, մեծապես վահաբիականության, իսկ հետագայում էկ բրիտանացիների օժանդակության շնորհիվ է կարողացել ստեղծել այդ երկիրը։

«Արդեն http://www.diplomat.am/publ/authors/sergey_prowtyan/1/150-1-0-1533 1803 թվականին վահաբիականների տիրապետության տակ հայտնվեցին Բահրեյնը, Քուվեյթը, ներքին Օմանը, իսկ մեկ տարի անց նաև Մասկատը: Սկսվեց վահաբիականության հաղթարշավը, որը առավել պտղաբեր եղավ հետագա տարիներին՝ 19-20-րդ դարերում: Վահաբիական ուսմունքը բուռն կերպով սկսեց տարածվել հատկապես 20-րդ դարի երկրորդ քառորդին երիտասարդ առաջնորդ ալ-Սաուդ Աբդ էլ-Ազիզի կողմից, որը 1932-ին, Կենտրոնական Արաբիայում ջախջախելով իր հակառակորդներին, Ստեղծեց Սաուդյան Արաբիայի թագավորությունը: Այդ թագավորության կազմում էին մտնում Մեքքան և Մեդինան: Սաուդյան Արաբիայում Վահաբիզմը ստանում էր հսկայական ֆինանսական աջակցություն, ինչը նպաստեց վերջինիս արագ տարածմանը»։

Սերգեյ Պրուտյանի հոդվածում

http://www.diplomat.am/publ/authors/sergey_prowtyan/1/150-1-0-1533 այսպես է ներկայացվում վահաբիականության աստվածաբանական դոկտրինը․

«իսլամական ամենառադիկալ կրոնա-քաղաքական ուղղություններից է վահաբիականությունը: Նեջդում` Պարսից ծոցի տարածաշրջանում առաջացած կրոնական այս ուղղությունը ստեղծվել է 18-րդ դարում Մուհամմադ իբն Աբդ ալ-Վահաբի կողմից: Վահաբիականության գաղափարարախոսությունը կայանում էր Իսլամի երկու սուրբ գրքերի` Ղուրանի և Սուննայի նախնական դրույթներին վերադառնալու մեջ: Այն մերժում էր յուրաքանչյուր նորամուծություն (բիդ’ա) Իսլամում, որը կարող էր հակասել Ղուրանի նորմերին: Վահաբիները Իսլամի հիմնադիր Մուհամմադին համարում էին ընդամենը մի սովորական մարդ, ում Ալլահն ընտրել է իր առաքյալը լինելու համար: Նրանք դեմ էին Մուհամմադի աստվածացմանը, ինչպես նաև գտնում էին, որ նրան չի կարելի երկրպագել կամ դիմել որևէ խնդրանքով: Մուհամմադի միակ առավելությունը մյուս մուսուլմանների համեմատ կայանում էր նրանում, որ դատաստանի օրը նա կարող էր միջնորդել Ալլահի առջև այս կամ այն իսլամադավանի համար:

Վահաբիների հիմնական առանձնահատկությունն էր համարվում միաստվածությունը՝ թաուհիդը, որը դարձավ վահաբիականության գլխավոր քաղաքական պահանջը: Այդ պատճառով էլ վահաբիականներին անվանում էին նաև «մուվահիդուն», այսինքն՝ միաստվածության կողմնակիցներ:
Վահաբիականները խիստ թշնամական դիրքորոշում ունեն այն բոլոր մուսուլմանների և մուսուլմանական ուսմունքների նկատմամբ, որոնք չէին ընդունում նրանց տեսակետները և չէին հետևում նրանց: Նրանք մերժում են իսլամական սովորութային օրենքի` շարիաթի օգտագործումը: Իսլամական չորս օրենսդրական հիմքերից` Ղուրանից, Սուննայից, Իջմայից և Կղիյասից վահաբիները ընդունում են միայն Ղուրանը: Վահաբիականությունը մերժում է նակլի` իսլամի պատմության ընթացքում մուսուլմաններին փոխանցված գիտելիքների գաղափարը: Մերժվում է նաև շարիաթի հիմքում ընկած ուսուլ ալ-ֆիկղի` իրավագիտական սկզբունքների առկայությունը: Վահաբիները բոլոր քրիստոնյաներին և հրեաներին անվանում էին անհավատներ, չնայած այն հանգամանքին, որ ուղղափառ իսլամը նրանց ընդունում էր որպես գրի մարդիկ, այսինքն հավատացյալ, բայց առավել վաղ շրջանի սուրբ գրի հետևորդ: Վահաբիների կարծիքով, իրենց գաղափարների հետևորդներ չհանդիսացող բոլոր քաղաքական իշխանությունները պետք է վերանան: Եթե սուննիների մոտ թույլատրվում է դիմել ջիհադի` սրբազան պատերազմի միայն այն դեպքում, երբ իրենց օրինական ղեկավարն է կոչ արել պաշտպանվելու նպատակով, ապա վահաբիների մոտ ջիհադի գաղափարը շատ ծայրահեղ ընկալում ունի»։

Սունիական իսլամում պայքար առաջնորդության համար

Տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայունության պայմաններում, երբ տրոհվում, ոչնչանում և ստեղծվում են նոր քաղաքական միավորումներ, Թուրքիան նույնպես ընտրության առջև է կանգնել։ Քրդական անջատողականությունը սպառնում է մասնատել երկիրը։ Թուրքիան նոր ինքնություն է որոնում, որը թույլ կտա փրկել երկիրը։ Քեմալիզմին նորից փոխարինելու է գալիս օսմանիզմը, կամ նեոօսմանիզմը, որի կայսերական գաղափարախոսությունն հիմնված էր իսլամի վրա։ Սակայն նեոօսմանիզմը սպառնում է հարևան երկրների ամբողջականությանը, ինչի հետևանքով, որպես պաշտպանական գաղափար, նորից սկսել են կարևոր տեղ գրավել իսլամական հակոտնյա գաղափարախոսությունների դերը։ Իսլամական աշխարհում Թուրքիայի հիմնական մրցակիցը Սաուդյան Արաբիան է, որոնց միջև եղած հակասություններն գնալով թեժանում են և իրենց ազդեցությունն են ունենալու մեր ռեգիոնի վրա։