Անցյալ դարի 60-ականներից սկսած Արևմուտքում կրոնական մտածողությունն մեծ տրանսֆորմացիաների է ենթարկվել: Կարելի է հիշել Վատիկանի երկրորդ համաժողովn, որը Կաթոլիկ եկեղեցու համար նոր փուլ բացեց: Արևելյան Եվրոպայում համարժեք երևույթ հանդիսացավ կոմունիստական աթեիստական վարչակարգերի տապալումn, որը հնարավորություն տվեց եկեղեցիներին դուրս գալ ստվերից և ծավալել բուռն գործունեություն:
Պակաս կարևոր չէր զանգվածային մշակույթի և ԶԼՄ-ների բուռն զարգացումn, որը փոխեց մարդու զգացական աշխարհը: Այդ նոր զարգացումների արդյունքում քվազիկրոնները բուռն զարգացում ապրեցին: «Քվազի» նշանակում է «նման», «քվազիկրոնը»՝ կրոնական զգացում, որն առաջին հայացքից նման է կրոնական զգացմունքին՝ համարյա կրոնական է, սակայն դա միայն արտաքին տպավորությունն է:
Իրական կրոնը, լինի այն ավանդական, թե ոչ ավանդական, հենվում է միակ և բացարձակ ճշմարտության վրա՝ «Աստծո պատգամի» վրա: Քվազիկրոններում այդպիսի որոշակիություն չկա:
Քրիստոնեայի համար կրոնը դա հաղորդակցումն է Աստծո հետ, բայց կրոնագետները հաճախ օգտագործում են «սահմանային իրականություն» (Ultimate Reality) տերմինը, իսկ կրոնական փորձը ներկայացնում են որպես «հաղորդակցում»։
Ելնելով կրոնի մասին նմամ պատկերացումներից, ամերիկյան աստվածաբան Յոահիմ Վախը (Wach J.,1898—1955) ներմուծեց «կեղծ կրոն» հասկացությունն: Ըստ նրա. «Կեղծ կրոնը կարող է ունենալ իսկական կրոնի կառուցվածք, բայց մարդն այդ կրոնի միջոցով հարաբերվում է ոչ թե սահմանային, այլ մի որևէ վերջավոր իրականության հետ».(1)
Որպես առաջին օրինակ նա ընտրեց ստալինիզմն, իր պաշտանմունքներով և ծեսերով հանդերձ: Երկրորդ օրինակը՝ կյանքի, սեքսուալության պաշտանմունքն է, դա հաճախ հատուկ է լիբերալներին: Կեղծ կրոնների երրորդ տիպն ազգի կամ ռասայի պաշտանմունքն է, ինչպես, օրինակ, նացիզմը Գերմանիայում կամ նժդեհական ցեղակրոնը Հայաստանում: Եվ չորրորդ օրինակն, որ նա բերում է, պետության պաշտանմունքն է, որ հաճախ անվանում են քաղաքացիական կրոն: Այն հատուկ է ամերիկյան հասարակությանը, Ճապոնիային, Հարավային Կորեայում։ Նման օրինակները կարելի շարունակել։
Այս օրինակները ցույց են տալիս, որ ցանկացած գաղափարախոսություն կարող է փոխակերպվել կեղծ կրոնի, երբ նրա մեջ ուժեղանում են պաշտանմունքային և ծիսական տարրերը: Կեղծ կրոնները մեր ժամանակների աշխարհիկացման մուտացիաների արտահայտություններից մեկն է, երբ «աշխարհիկը» սկսում է նմանակել կրոնական պրակտիկային:
Յ. Վախի գաղափարները զարգացրել է ամերիկյան աստվածաբան և մշակութաբան Պաուլ Թիլիխը (Tillich P., 1886—1965)։(2) Քվազիկրոննների օրինակ է նա համարում ֆաշիզմը, կոմունիզմն և անգամ հումանիզմը:
Պ. Թիլիխը դրական է գնհատում աշխարհիկացումը և մոդեռնիտին, քանզի նրանք ռացիոնալ մոտեցումների շնորհիվ ապամոգականացրեցին կրոնը: Մինչարդիական քրոստոնեությունը էքստատիկ էր, հենվում էր մոգական պատկերացումների վրա։ Աշխարհիկությունը զտեց հավատը նմանօրինակ մոտեցումներից:
Քվազիկրոններն, ինչպես իրական կրոնները, մարդուն առաջարկում են կյանքի իմաստի իր տարբերակը, առաջարկում էկզիստենցիալ հարցերի պատասխաններ, բայց նրանց համար սահմանային է գիտությունն, ազգն, առաջընթացը, սակայն ոչ՝ սրբազանը:
Այս մոտեցման դեպքում հասկանալի է դառնում սոցիալիզմի քվազիկրոնի վերածվելու ընթացքը:(3) Ստալինիզմը մոգականացնում էր մարքսիզմի գաղափարները, իսկ սովետական պետականություն դառնում է պսևդոխալիֆաթ, որը ջիհադ՝ սրբազան պատերազմ է վարում ժողովրդի թշնամիների և կապիտալիզմի դեմ:
Պաուլ Թիլիխը քննադատում է նաև հումանիզմն, որի սահմանայինն է մարդը և այն ևս կարող է վերածվել քվազիկրոնի: Պ.Թիլիխը տեսնում է բողոքական կրոնի Հոգու և հումանիզմի քվազիկրոնի միջև որոշակի նմանություն: Նրանք երկուսն էլ վտանգում են կորցնել իրենց ինքնությունն ավելի հզոր քվազիադավանությունների դեմ պայքարում: Այդ պատճառով քրիստոնեության ապագան նա տեսնում է այդ երկու կազմավորումների դաշինքի մեջ:
Քվազիկրոնի հատկություններ կարող են դրսևորել ամենատարբեր կազմակերպությունները՝ էկոլոգիական շարժումները, այլմոլորակայինների մասին հետազոտողները, տարաբնույթ մարդասիրական կազմակերպությունները և այլն: Հետազոտողները հատկապես ընդգծում են քվազիկրոնական կազմակերպություններ ստեղծելու ամերիկյան հասարակության հակումը:
Վերջին այդպիսի վառ օրինակը ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի շուրջ ծավալված իրադարձություններն են: Այդ սպանությունից հետո ոչ միայն ԱՄՆ-ում, այլև նրա սահմաններից դուրս ծավալվեց բողոքի հզոր շարժում: ԱՄՆ-ում բողոքի շարժման հիմնական կազմակերպիչը Black Lives Matter (Սևերի կյանքը կարևոր է) կազմակերպությունն է: Բողոքի շարժմանն աջակցում են բազմաթիվ ազդեցիկ կրոնական գործիչներ։ Նրանա Ֆլոյդի սպանության վայրում զանգվածային կրոնական արարողություններ են կազմակերպում, հայտնում են նույնիսկ հրաշքի դեպքերի մասին: Ջորջ Ֆլոյդը քաղաքական բռնության զոհից դառնում է կրոնական նշանակության նահատակ և նոր պաշտանմունքի օբյեկտ: (4)
Նման երևույթներ հայաստանում նույնպես կարող են լինել։ մասնավորապես 2018-ի իշխանափոխության ժամանակ նման դրսևորումներ արտահայտվում էին։ Առհասարակ, հեղափոխական ոգևորությունն որոշակի նմանություններ ունի կրոնական էքստազի հետ, որն առավել արտահայտված է հանրային լայն զանգվածների շրջանում: 2018-ին մոտ մեկ տասնյակ երգեր նվիրվեցին հեղափոխությանն, որտեղ Նիկոլ Փաշինյանն անվանվում է փրկիչ։ Զանգվածները նոր արարողություներ ու զանգվածային բացականչություններ էին ներմուծում։ Առհասարակ, երբ լայն զանգվածները պասիվ վիճակից արթնանում են և զանգվածային շարժումների են վերածվում, առաջանում են պաշտամունքի օբյեկտներ, խորհրդանիշներ ու խորհրդանշական երգեր, սիմվոլներ, հռետորներ-քարոզիչներ։