– Ձեր նախորդ հարցազրույցում ահազանգել էիք, որ Արթիկում դպրոցների դասերի ժամանակ ձեր եկեղեցու անդամների երեխաներին ուսուցիչները նվաստացնում են: Հիմա ինչպիսի՞ն է վիճակը:
– Հիմա վիճակն ավելի հանգիտ է, կամ կարելի է ասել, որ ավելի զուսպ է, երեխաները վկայում են , որ ձեր կայքի հրապարակումից հետո վերաբերմունքը կտրուկ փոխվել է: Մենք թշնամություն չունենք որևէ մեկի հետ, բայց երբ մեր հանդեպ թշնամաբար են վերբերվում, առավել ևս թշնամանք են հրահրում,ապա մեր հավատքի հույսի համար խոնարհությամբ ու համարձակությամբ պատասխան ենք տալու:
– Դուք հաճախ եք միսիոներության մեկնում այլ երկրներ: Ո՞ր երկրներում եք լինում:
– Իմ ծառայությունները հիմնականում Հայաստանի սահմաններից դուրս են կատարվում` նախկին խորհրդային երկրներ, Թուրքիա, Իրան: Ծառայությունները տարբեր բնույթի են լինում, որոշները միսիոներական են , որոշները ներեկեղեցական կազմակերպչական և հոգևոր բնույթ են կրում:
– Ինչպե՞ս կբնութագրեք այդ երկրների առանձնահատկությունները: Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում Ձեր գործունեությանը:
– Մարդիկ հիմի ավելի կրոնական են, քան տարիներ առաջ և բոլոր տեղերում էլ քիչ, թէ շատ հետաքրքրված են մեր քարոզներով, գուցե ամենաշատը Իրանում: Թուրքիայում նույնպես կա հետաքրքրություն, բայց Թուրքիայում, կարելի է ասել ուղղակի հետաքրքրություն է, որոշ տեղերում էլ անտարբերություն: Անտարբերություն ամեն ինչի նկատմամբ` գաղափարական վեճերն այլևս ոչ ոքի կարծես թե չի հետաքրքրում. դու քոնն ես ասում, նրանք իրենցը: Օրինակ` մարդիկ ասում են, ո՞ւր է Աստվածը, ինչպե՞ս ես կարող եմ զգալ Նրան իմ կյանքում, չնայած թվում է, որ մարդիկ ավելի պրոգմատիկ են կամ ավելի իրատես, բայց իրականում կա գերբնական վերապրումների մեծ ծարավ:
Իրանցիների համար քրիստոնեությունն ավելի շուտ անձնակն հարց է, թուրքերի համար այն ավելի շուտ քաղաքական ընկալումներ ունի: Արձագանքի հետ կապված. Օրինակ` հետխորհրդային երկրներում կամ այն երկրներում, որտեղ քրիստոնեությունն ավելի ձևական բնույթ է կրում, մշակութի, նիստ ու կացի մի մաս է դարձել, կամ ուղղակի պետական կրոնի է վերածվել: Քրիստոնեությունը շատ մոտ է սնոտիապաշտությանը և հասարակության մեջ ավելի տարածված է բաղտագուշակությունը, կախարդությունը և նմանատիպ այլ բաները: Որպես կանոն այդ երկրներում մարդկանց քիչ է հետաքրքրում Քրիստոսի անձը:
Եվ ամեն տեղ մարդիկ, ովքեր հավատում են կամ հետաքրքրված են Քրիստոսով, կանգնում են մի խնդրի առջև. հավատքի նվիրումը ավելի բարձր մակարդակի վրա պետք է կանգնի, քան այդ վայրի ու տվյալ ժողովրդի ավանդական կրոնական մշակույթն է:
Այնուամենայնիվ, այդպես ընդհանուր կերպով խոսելը դժվար է, ամեն մի տարածաշրջանում կամ քաղաքում տարբեր են ընկալումները:
– Նման քարոզներին ինչպես են արձագանքում Թուրքիայի քրդերն ու թուրքերը: Հայտնի է, որ քրդերի կենցաղն ավելի աշխարհիկ է, կանայք ավելի ազատ են:
– Ասել, որ քրդերն ավելի աշխարհիկ են, քան թուրքերը, այնքան էլ ճիշտ չի: Ես, համենայն դեպս այդպիսի լուրջ տարբերություններ չեմ նկատել, ինչ-որ տեղ նույնիսկ հակառակը:
Քրդերն ավելի քիչ են կրթված, այսինքն նրանց կրթական մակարդակը ավելի ցածր է, քան թուրքերինը: Իսլամում մշակույթը, կրոնն ու կենցաղը այնքան սերտ են փոխկապակցված, որ առաջին հայացքից դժվար է հետևություններ անելը: Օրինակ, Ստամբուլում տեսնում ես գլխաշորը ու մի քան տակ փաթափած թուրք աղջկա, որը մարդաշատ վայրում կանգնած, բոլորի ներկայությամբ կրքոտ համբուրվում է տղայի հետ: Հիմի դե արի ու ասա, թե այդ աղջիկը աշխարհի՞կ կյանքով է ապրում, թե իսլամի օրենքներով:
Քրդերն ավելի համայնքային են, կամ ավելի շուտ ընտանեական կյանքով են ապրում: Նրանց համար ընտանիքի նիստն ու կացը ավելի կարևոր է: Որոշներ մոտ նկատվում է ձգտում իրենց հեթանոսական անցիալի արժեքներին, ոմանք էլ տարված են ազգայնական ու կոմունիստական գաղափարներով: Բայց հետաքրքիր մի փաստ, նրանք հաճախ շեշտում են, որ քրիստոնյաներն իրենց ավելի լավ են վերաբերվում, քան իրենց թուրք համաքաղաքացիները:
Սիրում են, երբ աղոթում ես իրենց համար: Թե’ թուրքերը, թե’ քրդերը որքան էլ չհամաձայնվեն քեզ հետ, այնուամենայնիվ, երբ հարցնում ես. կուզենաս, որ քեզ համար աղոթեմ, որպես կանոն համաձայնվում են: Եվ երբ Աստված պատասխանում է աղոթքին բժշկությամբ, զորության ներգործություններվ կամ ասենք կյանքի իրավիճակների կտրուկ փոփոխությամբ ,ապա մարդիկ պատրաստ են իրենց կյանքը հանձնել Քրիստոսին: Հիմա թուրք և քուրդ քրիստոնեաների թիվը համեմատաբար աճել է: Եկեղեցիներում կան և’ թուրքեր, և’ քրդեր, և’ հայեր:
– Իսկ շա՞տ են հանդիպում այնպիսիները, որոնք ասում են, որ հայկական արմատներ ունեն: Նման մարդկանց մոտ դեպի քրիստոնեություն ձգտում նկատվում է:
– Այո: Մենք հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր հայկական արմատներ ունեն: Նրանք հիմա ավելի համարձակ են խոսում այդ մասին: Երբեմն նույնիսկ ուղղկի ասում են , որ իրենք քրիստոնեա են: Այս մարդիկ ավելի բաց են հավատքի համար և իրենք են փնտրում ճանապարհներ քրիստոնեությանն ավելի մոտենալու և իմանալու համար: Մենք ամեն տեղ հանդիպում ենք մարդկանց, ովքեր հայկական արմատներ ունեն և այնպիսի տպավորություն է, որ կարծես նրանք ձնծաղիկի նման են անսպասելի կերպով հայտնվում և կածես ազդարարում են , որ գալիս են նոր ժամանակներ: Սա մի տեսակ շարժման նման բան է: Բոլոր եկեղեցիներին էլ գիտակցում են անցյալը և հասկանում են , որ հոգևոր արթնության բանալին անցյալի բժշկության մեջ է:
– Իսկ ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում ոստիկանները: Դուք հրապարակայնորեն փողոցներում ավետարաններ եք բաժանում: Թուրքիայում դա վտանգավոր գործունեություն է, որովհետև կրոնը Թուրքիայում քաղաքականացված է և թուրքերի համար իսլամն իրենց ինքնության գլխավոր չափանիշներից է:
– Փողոցներում ծառայում են տեղի եկեղեցիների անդամները, հատուկ թույլտվություն ունենալով: Որքան էլ մարդու համար կորնը և քաղաքականությունը միախառնված լինեն, միևնույն է, կա Իրական Աստծուն ճանաչելու ներքին ձգտում, կարիք, ծարավ: Կա մի երկնային կանչ, որի առջև ամեն տեսակ կրոններն ու գաղափարներն անզոր են: Իսկ վտանգավորության համար ասեմ, որ ամեն տեղ էլ վտանգավոր է, ուղղակի վտանգավորության աստիճաններն ու ձևերն են տարբեր: Հետաքրքիր է , որ բոլոր տեղերում պետական քարոզչական մեղանիզմներն ու լեգենդները նման են, նույն պատմությունները, նույն վախերը…: Երբ խոսում են քրիստոնեության մասին, ազգային, կրոնական հարցերի շուրջ , այն տպավորությունն է ստեղծվում, թէ ինչ մեր մոտ, ինչ դրսում նույն թղթից են կարդում, նույն խոսքերը, նույն փաստարկները…:
– Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններին անվանում են աղանդ, որը որոշակի հանրային կարծիք է ձրավորում: Դա ձեր եկեղեցու հետևորդների վրա ազդո՞ւմ է: Նման հակաքարոզչությունը արդյո՞ք չի մեկուսացնում ձեզ հանրային և քաղաքական կյանքից:
– Ես կարծում եմ , որ սա արվում է միտումնավոր, պատասխանատվությունն իրենց վրայից հանելու կամ մի ձևով խուսափելու համար: Թէ իբր նրանք զբաղված են, այսպես ասած ներքին թշնամիների դեմ պայքարելով և ուղղակի ուժերը չի հերիքում հոգևոր առումով արդյունավետ գործ անելուն: Եկեղեցին գործում է ամեն տեղ և ունի բացարձակ արտոնություններ, սակայն բողոքում է, որ «աղանդներն» իրեն խանգարում են արդյունավետ գործելու համար: Ուրեմն եղած բաների համար ո՞վ է պատասխանատու: Ու քանի որ իրենց առաքելությունը լավ չեն իրականացնում և կա հեղինակության կորուստի վախ, և սրան էլ հետևում է ազդեցության կորստի վախ, ապա չիրականացած սպասումների համար պիտի մեկին մեղադրեն : Ահա այսպես էլ ստեղծվում է ներքին թշնամու լեգենդը աղանդավորների անվան տակ: Այսպիսի մթնոլոտում բնականաբար ծնվում են և նաև ասեմ, որ ստեղծվում են ամարյանական էքսցենտրիկ կերպարներ (սա էլ մեկ այլ առանձին թէմա է) , ովքեր կարող են ուզած ժամանակ ուզածտ բաները մոգոնել, հանրային սխալ կարծիք ձևավորել և դրա համար չեն կրի ոչ մի պատասխանատվություն:
Իսլամական երկրներում ասում են, որ իրենց մոտ դավանաքի ազատություն կա և յուրաքանչյուր քրիստոնեա ազատ է իսլամ ընդունելու համար: Դրա համար նրան ոչ ոք չի հետապնդելու: Բայց եթե մուսուլմանը քրիստոնեություն ընդունի, ապա լուրջ խնդիրներ է ունենում: Մեզ մոտ էլ է ազատություն, բայց այդ ազատությունը կարծես միայն մեկ խմբի մարդկանց համար է: Նրանք ազատ են խոսելու ինչ ուզեն, զրպարտեն, ինչպես ուզեն, անվանեն ինչպես ուզեն:
Չնայած ասեմ, որ նմանատիպ բաները ստեղծում են հալածանքի մթնոլորտ, իսկ այդ պայմաններում հավատքը ավելի է ամրանում: Ես արդեն նշեցի, որ Քրիստոսի հետևորդները միշտ էլ կանգնել են ընտրության առաջ, երբ իրենց հավատքը պիտի ավելին լինի, քան տվյալ ժամանակի կրոնաքաղաքական մշակույթն է կամ կրոնամշակութային քաղաքականությունը:
Մենք միշտ էլ ավելի հայրենասեր ենք եղել , թեպետ մեզ մեղադրել են ապազգայնության մեջ: Որպես փաստ նայեք ու տեսեք, որ այսօր մեր սահմանների կանգնած են մեր հավատացյալ երիտասարդները և մեր հովիվների տղաները, բայց արի ու տես այսօր կղերականնները բանակից ազատվում են կամ էլ գնում են զորամասերը և զենք չվերցնելով ու դիրքեր չգնալով խոսում հայրենասիրության մասին:
Իրական եկեղեցին միշտ սոցիալական է եղել և իր բարի նպաստն է բերել ու բերում է հասարակությանը, լրացնում է իրական պատասխանատուների բացթողումները:
Եկեղեցին երբք չի դադարել հոգևոր լինելուց: Ուղորդել է մարդկանց իրականացնելու Քրիստոսի պատվիրաններն ամենօրյա կյանքում: Ուր մարդիկ վերապրում են Աստծո իրական ներկայությունն ու ներգործությունը Սուրբ Հոգու միջոցով: Ուր հավատացյալ մարդիկ ճանաչում են իրական ազատության Հոգին, ազատվելով մեղքի, հիվանդության և անեծքի կապանքներից ու մեղադրվել են, թէ իբր մարդկանց զրկում են ազատությունից:
Բայց արի ու տես, որ ինչի մեջ որ մեզ սուտ մեղադրանքներ ներկայացրեցին, զրպարտեցին, նույն բաներում հենց իրենք բռնվեցին: Եվ այս ամենը հանրության աչքի առաջ է կատարվում: Հիսուսն ասաց, որ չկա ծածուկ բան որ չհայտնվի և թաքուն, որ չիմացվի:
Ճշմարիտ եկեղեցին միշտ զերծ է քաղաքականությունից կամ ավելի ճիշտ կարելի ասել քաղաքականացված լինելուց: Մեր աշխարահայացը, բարոյագիտությունը և մեր խոսքը, երբ խոսում ենք Ավետարանից, բացարձակ չափանիշ է քաղաքականության համար: Սա մեր պատգամն է երկնքից ազգին հույս և ապագա տալու համար:
religions.am